05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աստված ոչ միայն աստղերն է ճանաչում, այլև մեզ՝ բոլորիս

Հանրահայտ աստղագետ Ջոն Ֆլեմսթիդը, որ հայտնի է իր քրիստոնեական մտածողությամբ, գրում է.

«Այն, ինչ գիտնականները կոչում են հայտնագործություն կամ գյուտարարություն, Աստված Իր Խոսքում բացահայտել է հազարավոր տարիներ առաջ: Աբրահամը գիտնական չէր, բայց Աստված հայտնեց նրան, որ աստղերն անթիվ են և անհնար է դրանք հաշվել (Ծննդ.15.5), Երեմիա մարգարեն ասում է, որ Տերը կանոններ է տվել Արեգակին, Լուսնին և աստղերին. «Այսպես է ասում Տերը, որ Արեգակը դրել է օրվա լույսի համար, Լուսնի և աստղերի կանոնները՝ գիշերային լույսի համար…» (Երեմ. 31.35), իսկ Դավիթն ասում է. «Աստված հաշվում է աստղերը և ամեն մեկն իր անունով է կանչում» (Սաղմ. 147.4): Աստված ոչ միայն աստղերն է ճանաչում, այլև մեզ՝ բոլորիս»»:

ՖԼԵՄՍԹԻԴ Ջոն –   (1646-1719), անգլիացի թագավորական աստղագետ  (Գալիլեյի հետևորդը), Գրինվիչի աստղադիտարանի առաջին տնօրենը (1675-ից): Հիմնական աշխատանքներն են Լուսնի շարժման աղյուսակները (1673), շուրջ 3000 աստղերի դիրքերի քարտագրացուցակը (կատալոգ, 1712-1725) և աստղային Ատլասը (քարտեզագիրք, 1729):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ