Վարչապետը ներկա է գտնվել Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և համանուն թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մասնակցել է կինոդերասան Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանին և թատրոնի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին: Երեկոյի ընթացքում ցուցադրվել են արխիվային նյութեր թատրոնի և նրա հիմնադիր Հ. Մալյանի ստեղծագործական կենսագրության մասին, ընթերցվել են Հ. Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքից հատվածներ, ինչպես նաև ներկայացվել են թատրոնի հին խաղացանկի ներկայացումներից […]