16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանում կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպական միության նորանշանակ դեսպան, Հայաստանում եվրոպական պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնի Սվիտալսկուն: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:

Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելու կապակցությամբ շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ԵՄ-ի հետ արդյունեվետ համագործակցության շարունակականությանը և զարգացմանը: ՀՀ ԿԳ նախարարը դեսպանին ներկայացրել է կրթական համակարգի վերջին տարիների բարեփոխումները՝ շեշտելով, որ բարեփոխումների իրականացման հարցում Հայաստանը զգալի աջակցություն է ստացել ԵՄ-ից՝ մասնավորապես բարձրագույն կրթության և ՄԿՈՒ ոլորտներում: Շեշտելով, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն ունի ԵՄ կողմից այժմ իրականացվող երկու ամենամեծ կրթական նախագծերին՝ Էրազմուս և Հորիզոն 2020 ծրագրերին, նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է հայտնել՝ Հորիզոն 2020 ծրագրի անդամավճարը Հայաստանի համար 75 տոկոսով զեղչելու համար:

Նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը նոր հնարավրություններ կընձեռի հայ գիտնականներին՝ միջազգային գիտական ծրագրերում ընդգրկվելու առումով: ԵՄ դեսպանն իր հերթին շեշտել է, որ Հայաստանում իրականցված կրթական ծրագրերը արդյունավետ են գնահատվում, նշել է, որ այժմ մշակվում է ԵՄ ասոցացման նոր համաձայնագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում կրթական աջակցությանը. «Ետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը  գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշել է ԵՄ դեսպան Պ. Ա. Սվիտալսկին: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են համգործակցության շարունակականությունը բուհական կրթության, ՄԿՈՒ, լրացուցիչ և շարունակական, ինչպես նաև ֆորմալ կրթության ոլորտներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ