23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Թևան Պողոսյանը՝ ոչ թե «լուսավոր», այլ «եվրոպական» Հայաստանի համար

«Ժառանգություն» խմբակցության անդամ, անկուսակցական Թևան Պողոսյանը չի պատրաստվում անդամակցել «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցությանը, որի նախագահը անկախ պատգամավոր համարվող Էդմոն Մարուքյանն է: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց Պողոսյանը` անդրադառնալով Մարուքյանի հետ հնարավոր համագործակցությունը:

«Իմ համագործակցությունը լինելու է քաղաքական այն ուժերի հետ, ովքեր ունեն Հայաստանի զարգացման եվրոպական մոդելը»,- նշեց Պողոսյանը` շեշտելով, որ եթե օրինակ «Լուսավոր Հայաստանը» ունենա եվրոպական տեսլականի հետ կապված հարցեր, ապա ինքը պատրաստ է աջակցել: Թևան Պողոսյանը սակայն չցանկացավ առանձնացնել միայն «Լուսավոր Հայաստանին»:

Հավելենք, որ Պողոսյանը և Մարուքյանը սահմանադրական բարեփոխումների շրջանակում միասին էին գնացել Բաղրամյան 26, որից հետո խոսվում էր, որ Պողոսյանը կհամալրի Մարուքյանի նորաստեղծ կուսակցության շարքերը:

Ի միջի այլոց` Մարուքյանը համարվում է արեւմտամետ, սակայն ինչպես տեսնում ենք, Պողոսյանը չի ցանկանում սահմանափակվել միայն «Լուսավոր Հայստանով»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ