Ազատվել է աշխատանքից
Կառավարության որոշմամբ Մհեր Անանյանը ազատվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության որոշմամբ Մհեր Անանյանը ազատվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:
2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ: Ըստ այդմ, կառավարության այսօրվա նիստում հաստատվել է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ 2016թ.-ի […]
Օմսկի շրջանում ձերբակալվել է տեղի պաշտոնյաներից մեկը, նա մեղադրվում է մանկապղծության մեջ: Հայտնի է, որ 61-ամյա տղամարդը սեռահարաբերությունների մեջ է մտել 12 տարեկան աղջկա հետ: Տեղի ունեցածի մասին իմացել է աղջնակի ընկերուհու մայրը, ով անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին, հայտնում է “Комсомольская правда”-ն: Պարզվե է, որ չինովնիկը երեխայի հետ ծանոթացել է փողոցում: Աղջիկը իր տարիքից […]
Կառավարության պահուստային ֆոնդից 6596.61 հազ. դրամ կհատկացվի Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Արագածոտնի մարզի Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման և հունի մաքրման նպատակով: Նշենք, որ 2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետի Թալինում գտնվելու ընթացքում Թալինի քաղաքապետին տրված հանձնարարականի հիման վրա վերջինիս կողմից պատվիրվել և «Թիվ 28 ՇՄՇ» ԲԲԸ-ի կողմից կազմվել են այդ հեղեղատարի քանդված հատվածների […]
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ: Տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ԲՀԿ-ում քննարկումներ են եղել, և տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին: Որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին, վերջնական որոշումը պետք է կայացնի քաղխորհուրդը։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը. «ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների […]
Հոկտեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ. տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց: Այս մասին հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և պատասխան […]
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև սահմանային ներկայացուցիչների՝ սահմանային կոմիսարների գործունեության մասին» համաձայնագրի կնքմանը: Նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը և ասաց, որ համաձայնագրի կնքումն անհրաժեշտ է սահմանային միջադեպերը կանխելու, ինչպես նաև նման միջադեպերի առաջացման դեպքում արդյունավետ քննություն անցկացնելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեխայի՝ մահացած ծնվելու դեպքի առթիվ: 2015թ սեպտեմբերի 27-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել քաղաքացի Ռ.Գրիգորյանից առ այն, որ անհրաժեշտ բժշկական միջամտությունն ուշացնելու հետևանքով իրենց առողջ զավակը ծնվել է մահացած։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ըստ դիմումատուի՝ կինը, լինելով հղի, հաշվառված է […]