Նա դեմ չէր. չինովնիկը չի հասկանում, թե ինչ վատ բան կա 12 տարեկանի հետ սեռահարաբերություն ունենալու մեջ
Օմսկի շրջանում ձերբակալվել է տեղի պաշտոնյաներից մեկը, նա մեղադրվում է մանկապղծության մեջ: Հայտնի է, որ 61-ամյա տղամարդը սեռահարաբերությունների մեջ է մտել 12 տարեկան աղջկա հետ:
Տեղի ունեցածի մասին իմացել է աղջնակի ընկերուհու մայրը, ով անմիջապես դիմել է իրավապահ մարմիններին, հայտնում է “Комсомольская правда”-ն:
Պարզվե է, որ չինովնիկը երեխայի հետ ծանոթացել է փողոցում: Աղջիկը իր տարիքից մեծ է երեւացել եւ դուր է եկել տղամարդուն: Նա խնդրել է աղջկա հեռախոսահամարը, վերջինը տվել է ու այդպես սկսվել է նրանց կապը:
Ձերբակալված տղամարդը չի հերքում իր արարքը, ավելին, նա ոչ մի վատ բան չի տեսնում իր արարքի մեջ: Նա ասել է, որ աղջիկը դեմ չի եղել իրենց հարաբերություններին, նրա կամքով է ամեն ինչ տեղի ունեցել:
Տղամարդուն 3-8 տարվա ազատազրկում է սպառնում: