15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մայրական նպաստը` սոցիալական բեռ կառավարության համար

2016թ. հունվարի 1-ից չաշխատող մայրերին վճարվելու է մայրության նպաստ: Ըստ այդմ, կառավարության այսօրվա նիստում հաստատվել է չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու և վճարելու կարգը: Այսպիսով, կկարգավորվեն համապատասխան օրենքով սահմանված կարգով չաշխատող մայրերին մայրության նպաստ նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները` ապահովելով օրենքի կիրարկումը, ինչպես նաև կսահմանվի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Վարչապետը նշել է, որ այս որոշմամբ 2016թ.-ի պետբյուջեի վրա շուրջ 4 մլրդ դրամի լրացուցիչ սոցիալական բեռ է ավելանում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարությունը նախկինոմ ընդունած որոշումներց մեկում կատարել է լրացում, որի համաձայն անապահով ընտանիքներին անվճար կտրամադրվեն թվային հեռուստատեսային ընդունիչ սարքեր:

Գործադիրն ուժը կորցրած է  ճանաչել նախկինում ընդունած որոշման համապատասխան կետը, որի համաձայն, 2000 դրամով բարձացվելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառով բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով: Սակայն, սակագնի բարձրացում 2015թ.-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ