17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Որտեղ են հանգստանալու իշխանության ներկայացուցիչները

Henaran.am-ը հետաքրքրվել է, թե որտեղ են նախընտրում հանգստանալ հայ պատգամավորները: Նախկինում ներկայացրել էինք ընդդիմադիրների նախապատվությունները: Այսօր ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության՝ իշխանության ներկայացուցիչների նախապատվությունները հանգստի մասին: ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը  ավանդույթները չի խախտում և ինչպես ամեն տարի, այս տարի էլ ամառային արձակուրդը երկու մասի կբաժանի, առաջին մասը՝ Ալավերդիում, երկրորդ մասը՝ Հունաստանում, բարեկամների մոտ, եթե ամեն […]

Նամակ Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին, Գևորգ Կոստանյանին

«Ոչ թալանին- Վանաձոր» նախաձեռնող խումբը երեկ նամակ է հանձնել Լոռու մարզի դատախազությանը:  ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին   ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին   ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին   ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին   Հայտարարություն   2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ: 2015 թ. […]

Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը բաց մարզում են անցկացրել

Հուլիսի 14-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և բռնցքամարտի երկրպագուների ներկայությամբ բաց մարզում են անցկացրել` ցուցադրելով իրենց հմտությունները:    Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հրամանով անտառների խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, ինչպես նաև անտառային հրդեհների առաջացման հնարավոր ռիսկերը մեղմելու նպատակով հանձնարարվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բոլոր մասնաճյուղերին թույլատրել հանրապետության բոլոր գյուղացիական տնտեսություններին անտառների խոտածածկ տարածքներում առանց արգելքի, անվճար իրականացնել խոտհնձի աշխատանքներ:

Պայթյուն Թբիլիսիի բնակելի շենքում. կա 5 զոհ /ֆոտո, վիդեո/

Թբիլիսիի Գլդանի թաղամասում գտնվող բնակելի շենքերից մեկում բնական գազի արտահոսքի հետեւանքով պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունի հետեւանքով 5 հոգի է մահացել, հայտնում է РИА Новости-ն: Ինը հարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պատը փլուզվել է, եւ որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ: Եւս երկու հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Շենքից 90 ընտանիք է […]

Վթար Բագրատունյաց փողոցում, կա 4 վիրավոր

Հուլիսի 14-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 OV 261, «Մերսեդես» մակնիշի 34 ST 649 և «Նիսսան» մակնիշի 34 AM 556 […]

Հովհաննես Մանուկյանը փնթփնթացել է. Ժողովուրդ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար: Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ […]

Հայաստանի կապի ոլորտում առաջիկայում հնարավոր է՝ խոշոր միաձուլում. Ժողովուրդ

Հայաստանի կապի ոլորտում առաջիկայում հնարավոր է՝ խոշոր միաձուլման գործարք արձանագրվի: Տնտեսական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Յուքոմ» և «Օրանժ-Արմենիա» ընկերություններն առաջիկայում կարող են միավորվել: Հավանական տարբերակն այն է, որ «Յուքոմ»-ը կգնի «Օրանժ-Արմենիան» և իր ծառայությունների ցանկում կավելացնի նաև բջջային կապի սեգմենտը: Սակայն մյուս կողմից, ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր, «Յուքոմ» ընկերության բաժնետերերից Արամ Խաչատրյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի