01 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Հովհաննես Մանուկյանը փնթփնթացել է. Ժողովուրդ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել: Ուշագրավն այն է, որ այս մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո նախագահական կայքը հրապարակեց Սերժ Սարգսյանի հրամանագիրը` Հովհաննես Մանուկյանին արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին: Այս պաշտոնանկությունը, մեղմ ասած, անակնկալ էր բոլորի համար:

Բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մանուկյանի շրջապատի համար լուրն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ վերջին շրջանում նա հաճախ էր փնթփնթում, թե հոգնել է այդ համակարգում աշխատելուց, իզուր թողեց դիվանագետի հանգիստ աշխատանքը և մտավ ՀՀ Կառավարության կազմ:

Ի դեպ, Հովհաննես Մանուկյանը գտնվում էր արձակուրդում, ինչը նշանակում է, որ նրա ազատման հրամանը կայացվել է հապճեպ՝ ինչ-որ խնդրով պայմանավորված: Թե կոնկրետ ինչ է եղել, դեռ հայտնի չէ, համենայնդեպս, նախարարն իր վստահելիներին միայն ասել է, թե գնում է՝ ինչու-ի մասին գերադասելով առայժմ լռել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ