15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Վթար Բագրատունյաց փողոցում, կա 4 վիրավոր

Հուլիսի 14-ին, ժամը 17.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 OV 261, «Մերսեդես» մակնիշի 34 ST 649 և «Նիսսան» մակնիշի 34 AM 556 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` 1986 թ. ծնված Ա. Խ.-ը, 1987 թ. ծնված Գ. Ե.-ը, 1988 թ. ծնված Հ. Բ.-ը և 1991 թ. ծնված Հ. Գ.-ը հոսպիտալացվել են «Երևան» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ