03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Նամակ Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին, Գևորգ Կոստանյանին

«Ոչ թալանին- Վանաձոր» նախաձեռնող խումբը երեկ նամակ է հանձնել Լոռու մարզի դատախազությանը: 

ՀՀ Գլխավոր դատախազ

Գևորգ Կոստանյանին

 

ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար

Աղվան Հովսեփյանին

 

ՀՀ Ոստիկանության պետ

Վլադիմիր Գասպարյանին

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ

Վահրամ Շահինյանին

 

Հայտարարություն

 

2014 թվականից ՀՀ քաղաքացիները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի հերթական անհիմն թանկացման դեմ:

2015 թ. հունիսի 19-ից Երևան քաղաքում խաղաղ նստացույց իրականացնող քաղաքացիների նկատմամբ հունիսի 23-ի առավոտյան անհամաչափ ուժ կիրառվեց: Ոստիկանությունը, ջրցան մեքենայով դաժանորեն ցրելով նստացույցի խաղաղ մասնակիցներին և լրագրողներին, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելով բերման ենթարկեց ոստիկանություն: Ըստ ՀՀ ոստիկանության տարածած տեղեկատվության Երևան քաղաքում բերման է ենթարկվել 237 անձ, որոնց նկատմամբ հնարավոր է հարուցվի քրեական գործ՝ խուլիգանության համար: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության 25 հոգի դիմել է շտապ բուժօգնության, որոնցից 15-ը տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը Գյումրիի թատերական հրապարակից բերման է ենթարկվել 13 ցուցարար, նրանցից 1-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Դատապարտելով խաղաղ ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնությունը՝

– ՀՀ Գլխավոր դատախազությունից և ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից պահանջում ենք պատասխանատվության ենթարկել բռնություն կիրառած և դրա վերաբերյալ հրաման արձակած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և հատուցել պատճառված վնասը

– ՀՀ Ոստիկանությունից, ՀՀ Քննչական կոմիտեից և ՀՀ Դատախազությունից՝ պահանջում ենք դադարեցնել խաղաղ ցուցարարների և լրագրողների անհիմն քրեական և վարչական հետապնդումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ