28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Որտեղ են հանգստանալու իշխանության ներկայացուցիչները

Henaran.am-ը հետաքրքրվել է, թե որտեղ են նախընտրում հանգստանալ հայ պատգամավորները: Նախկինում ներկայացրել էինք ընդդիմադիրների նախապատվությունները: Այսօր ներկայացնում ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության՝ իշխանության ներկայացուցիչների նախապատվությունները հանգստի մասին:

ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը  ավանդույթները չի խախտում և ինչպես ամեն տարի, այս տարի էլ ամառային արձակուրդը երկու մասի կբաժանի, առաջին մասը՝ Ալավերդիում, երկրորդ մասը՝ Հունաստանում, բարեկամների մոտ, եթե ամեն ինչ այնտեղ նորմալ լինի իհարկե:

«Ես ավանդույթները չեմ խախտում, ես պահպանողական, ավանդապաշտ անձնավորությունում եմ, ինձ համար փորձված թանը անփորձ մածունից  լավ է, ես գումար ծախսում եմ միայն Հայաստանում և Հունաստանում, ուրիշ ոչ մի տեղ»,- ասաց նա:

Իսկ թե ընտանիքը չի դժգոհում ամեն տարի նույն տեղում հանգստանալուց, Շարմազանովը վստահեցրեց՝ ոչ.  «Իմ ընտանիքը շատ երջանիկ է, որ ժամանակ կա և 10-15 օր պապայի հետ կանցկացնեն, որովհետև ամբողջ տարին առավոտ գնում, երեկոյան գալիս եմ, և հետո կարևորը տեղը չի, կարևորը, որ միասին այդ երկու շաբաթն  անց ենք կացնում ապաքաղաքական միջավայրում»:

Հովհաննես Սահակյանը դժգոհեց, թե ամառը վաղուց մեկնարկել է, բայց իրենք դեռ «կոստյումային տրամադրություններից» չեն անցել դեպի ազատ ոճ` ջինսային: Բայց նշեց, թե ջինսով կհանգստանա հանրապետությունում: «Սիրում եմ հանգստանալ հայրական օջախում` Սպիտակ քաղաքում, շրջել Հայաստանի պատմական վայրերում, Արցախում եմ սիրում լինել: Որպես կանոն աշխատում եմ ինչ-որ ծովափնյա քաղաք գնալ մոտ տասը օրով, քանի որ երեխաներս փոքր են, բայց այս տարի դեռևս որևէ բան չենք պլանավորել»,- ասաց նա:

Գագիկ Մելիքյանն էլ կհանգստանա իրենց գյուղում: «Կհանգստանամ մեր գյուղում, ձեզ էլ հրավիրում եմ՝ Շամշադին, Բերդ»,- ասաց նա:
Իսկ թե ինչու արտասահման չեն մեկնում,  պատասխանեց, որ իր համար դա շատ թանկ է: «Եվ հետո ես ուզում եմ իմ հանգիստը իմ բնակավայրում ու ծննդավայրում անցկացնել, իմ ծնողների, իմ զավակների, իմ հարազատների ու բարեկամների հետ»,- ասաց նա:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ