15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Ավտովթար. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի մարզպետարանի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհին Երևան-Իջևան հատվածի 130-րդ կմ-ում բախվել են «Ջիպ Գրանդ Շերոկի» մակնիշի 33 QD 353 պ/հ և «ՎԱԶ 2121» […]

Գերազանց ելույթ Աթենքում

Աթենքում ընթացող հրապարակային հեծանվավազքի մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում երեկ կայացել են խմբակային վազքի մրցումները: Հայաստանի 3 ներկայացուցիչները՝ մինչեւ 23 տարեկանների մրցաշարում հանդես եկող Մհեր Մկրտչյանը, երիտասարդների առաջնությանը մասնակցող Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել են որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ: Եվրոպայի երիտասարդների առաջնության խմբակային վազքի եզրափակիչում (100 շրջան, 25 կմ) […]

Երբեք չենք մոռանա. Ադամ Շիֆը` Ցեղասպանությանը նվիրված երթից

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը  հիացած է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ամերիկահայերի երթով: Օրերս նա Facebook սոցիալական ցանցում լուսանկար է հրապարակել, որում ամերիկահայերը ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված երթեր են իրականացնում: Նա գրել է, որ մինչև հիմա էլ շարունակում է զմայլվել նման երթերի տեսարանով, որը տեղի են ունեցել 2015թ-ի ապրիլի 24-ին:  Շիֆը կարևորել է 1,5 մլն […]

Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է ավտոմեքենային. կա զոհ և վիրավորներ /լրացված/

Հուլիսի 17-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանության մարզային վարչության ՕՀ-ի և «1-03» ծառայության հերթապահները:  Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, […]

Երևանում «հիստերիկ» և «պսիխոպատ» կինը «պահի ազդեցության տակ» դանակահարել է հարբեցող ամուսնուն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սեդա Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: 50-ամյա Սեդան մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Տուժողը Սեդայի փաստական ամուսինն է: Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 20-ն անց 15-ի […]

Սեյրան Օհանյանը «մեջտեղից» դուրս եկավ. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն գրում է. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը ներկայացրեց 1-7 գլուխների նախնական տարբերակը, որը քաղաքական ուժերը դեռևս վերապահումով են մեկնաբանում` տողատակերում այլ ենթատեքստեր տեսնելով: Իրականում մայր օրենքն այսքան գրել-ջնջելու, ամիսներով քննարկելու միակ ու հիմնական պատճառը գլխավոր հրամանատարի հարցն է եղել, այսինքն` ի՞նչ լիազորություններ են տրվելու նրան, ինչի՞ց է նա զրկվելու: Ակնհայտ էր, որ այս փոփոխություններով […]

Ամեն ամիս ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ է վերցնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետի՝ հուլիսի 6-ին ստորագրած որոշմամբ ստեղծված բանակցային խումբը պետք է զբաղվի Ասիական զարգացման բանկից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ «Տրանշ 2»-ի շրջանակներում առաջարկվող 112 մլն 970 հազար դոլար վարկի շուրջ Երեւանում կայանալիք բանակցություններով: Իսկ երկրորդ բանակցային խումբը ստեղծվել է հուլիսի 15-ին ստորագրած որոշմամբ: Այս մեկն էլ բանակցելու է «Ոռոգման համակարգերի արդիականացում» […]

Ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ. Ժամանակ

Նոր սահմանադրության դեպքում ՀՀ նախագահը չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը: Իսկ այսօր հատուկ թերահավատների համար նախագահը վերահաստատեց, որ չի ցանկանում զբաղեցնել նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Հարցին՝ բացի Սերժ Սարգսյանի ազնիվ խոսքից, ի՞նչ այլ երաշխիքներ կան, որ նա չի […]

Նոր Սահմանադրությամբ մահապատիժը կընդունվի՞ Հայաստանում. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. Նոր Սահմանադրության նախագծի հետ որքան ծանոթանում ենք, այնքան ամրապնդվում է կարծիքը, որ հեղինակների հետ մի բան այն չէ, և առնվազն սթափ վիճակում չեն գրել տեքստը: Ում մտքով կանցներ, որ օրերից մի օր իրենց իրավաբան և սահմանադրագետ համարող մասնագետների խումբը կառաջարկի Սահմանադրության տեքստում սպանությունն արդարացնող ձևակերպում ներառել:  Ինչպե՞ս, բացատրենք նախագծի 23-րդ «Կյանքի իրավունքը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի