08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ոչ նախագահ, ոչ վարչապետ, ոչ ԱԺ նախագահ. Ժամանակ

Նոր սահմանադրության դեպքում ՀՀ նախագահը չի պատրաստվում զբաղեցնել ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնը: Իսկ այսօր հատուկ թերահավատների համար նախագահը վերահաստատեց, որ չի ցանկանում զբաղեցնել նաև ԱԺ նախագահի պաշտոնը: Այս մասին երեկ ՀՀԿ խորհրդի նիստից հետո հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հարցին՝ բացի Սերժ Սարգսյանի ազնիվ խոսքից, ի՞նչ այլ երաշխիքներ կան, որ նա չի դառնալու երկրի առաջին դեմքերից մեկը, Հարությունյանը նշել է. «Քաղաքական հարթակում քաղաքական հայտարարությունները միայն բարի խոսք չեն, այլև ունեն քաղաքական կշիռ: ՀՀ նախագահը ըստ առաջարկվող սահմանադրական նախագծի հիմնականում արարողակարգային անձ է, չունի առաջնային մանդատ: Հիմնական դերակատարը վարչապետն է, որը պատասխանատու է խորհրդարանական մեծամասնության առջև: Երբ սահմանադրական բարեփոխումները տեղի ունենան և ընտրվի հերթական ԱԺ-ն դեռևս ՀՀ նախագահի պաշտոնավարման ժամկետը ավարտված չի լինի և չեմ կարծում որևէ ողջամիտ անձ կարող է ենթադրել, որ ՀՀ նախագահը կթողնի իր պաշտոնը և որոշի դառնալ վարչապետ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ