07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ամեն ամիս ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ է վերցնում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վարչապետի՝ հուլիսի 6-ին ստորագրած որոշմամբ ստեղծված բանակցային խումբը պետք է զբաղվի Ասիական զարգացման բանկից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի՝ «Տրանշ 2»-ի շրջանակներում առաջարկվող 112 մլն 970 հազար դոլար վարկի շուրջ Երեւանում կայանալիք բանակցություններով:

Իսկ երկրորդ բանակցային խումբը ստեղծվել է հուլիսի 15-ին ստորագրած որոշմամբ: Այս մեկն էլ բանակցելու է «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական զարգացման բանկի միջոցով Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկ ստանալու շուրջ:

Ի դեպ, երկրորդ վարկի չափի մասին որոշման մեջ ոչինչ նշված չէ: Փաստորեն ստացվում է, որ ամեն ամիս ՀՀ Կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ է վերցնում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ