07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Երևանում «հիստերիկ» և «պսիխոպատ» կինը «պահի ազդեցության տակ» դանակահարել է հարբեցող ամուսնուն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սեդա Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

50-ամյա Սեդան մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Սեդայի փաստական ամուսինն է:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 20-ն անց 15-ի սահմաններում իրենց բնակարանում ամուսինները վիճաբանել են, որի ընթացքում Սեդան խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու որովայնին՝ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վնասվածքի ձևով նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սեդան ու Մհերը փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են եղել: Շուրջ 4 տարի նրանք համատեղ են ապրել՝ Սեդայի բնակարանում:

Մհերը տաքսի է վարում ու չնայած դրան՝ 2013 թվականի դեկտեմբերի սկզբին նա չարաշահել է ալկոհոլը, ինչի պատճառով կնոջ հետ հաճախակի վեճերի մեջ է մտել:

Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում Մհերը դարձյալ ալկոհոլ օգտագործած վիճակում է տուն մտել: Սեդան բարկացել է, վիճել է Մհերի հետ, ապա գնացել է հարևանուհու տուն, պատմել է կատարվածը:

Սեդան ու հարևանուհին միասին գնացել են խանութ՝ «շոփինգի»:

Սեդան տուն է վերադարձել ժամը 20-ի սահմաններում և շարունակել է նախատել ամուսնուն՝ խմելու համար:

Մհերը վիրավորել է կնոջը, նրանց միջև քաշքշոց է սկսվել, որի ընթացքում Սեդան խոհանոցի դարակից վերցրել է դանակը ու հարվածել Մհերի որովայնին:
Սեդան նախաքննության ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը չի աշխատել, իսկ Մհերը իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան վարել է որպես տաքսի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ