26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում գնացքը բախվել է ավտոմեքենային. կա զոհ և վիրավորներ /լրացված/

Հուլիսի 17-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 
Դեպքի մասին տեղեկացվել են ոստիկանության մարզային վարչության ՕՀ-ի և «1-03» ծառայության հերթապահները: 

Կապ է հաստատվել երկաթուղու «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ավագ կարգավարի հետ, վերջինս հաղորդել է, որ ժամը 09.00-ի սահմաններում N 3402 բեռնատար գնացքը (տեղափոխում է պղնձի խտանյութ) Գյումրի-Այրում երկաթգծի «Ղալթաղչի» կայարանի մոտակայքում բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 03LL608 պետհամարանիշով ավտոմեքենային:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդ` Լուսաղբյուր գյուղի գյուղապետ Մ. Խ.-ը ( ծնվ. 1966թ.) տեղում զոհվել է, իսկ ուղևորներ՝ Գ. Մ.-ը (ծնվ.1999թ), Ն. Խ.-ը (2011թ) և Մ. Խ.-ը (2008թ) դուրս են բերվել տեղի ուժերով: Ն.Խ.-ի և Մ.Խ.-ի հոսպիտալացման կարիք չի առաջացել, իսկ Գ. Մ.-ին տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացրել են Սպիտակի բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կարապիկի օգնությամբ հեռացրել են ավտոմեքենան երկաթգծից:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ