11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 9, 2015

Օրհնում են խմելու ջուրը

Հուլիսի 11-ին` շաբաթ օրը, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնին նվիրված, Երևանի Սուրբ Գ. Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունը և Երևան Ջուր ընկերությունը համատեղ` ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի յուրահատուկ միջոցառում կկազմակերպեն: «Հավատամք» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահան Խաչատրյանը և Հոգևորականաց դասը կօրհնեն մայրաքաղաքը սնուցող աղբյուրներից մեկը` Կաթնաղբյուրը:  Ներկայումս Կաթնաղբյուրը Երևանին […]

Առավելագույնը որքան է թույլատրվում աշխատել

Իրավաբան. net-ը իրազեկում է, թե որքան է աշխատանքի առավելագույն ժամանակը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր անձի աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, իսկ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: Օրական 12 ժամից ավել (հանգստի և սնվելու […]

Դավիթի հետ

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական միության խոսքը. «Ոչ թալանին» երիտասարդական նախաձեռնության՝ հունիսին ծավալած եւ լայն աջակցություն ստացած բողոքի գործողությունը, որի հետեւորդների թիվը Երեւանում ու ՀՀ մի շարք մարզերում տասնյակ հազարներով է հաշվվում, թեւակոխում է պայքարի նոր փուլ: Հանրությունը երբեք չի հաշտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թալանչիական որոշման հետ, համաձայն որի՝ վերջին երեք տարում այս էլ երրորդ […]

Արթուր Աբրահամը պատրաստվում է

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Գերմանիայի Քինբաում մարզաառողջարանային քաղաքում պատրաստվում է գալիք մենամարտին, տեղեկացնում է Աբրահամի մամլո խոսնակը` Սիրան Գրիգորյանը:  Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում: Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը […]

«Սարի սմբուլն էր պակաս»

Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի,  խանութի վրա հարձակման փաստի առթիվ հետաքննության հետագա ընթացքը կորոշվի քննության շրջանակում նշանակված ապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Հիշեցնենք, հուլիսի 7-ին՝ ժամը 04.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան […]

Ռուսական ինքությունն ու Նուլանդի թխվածքաբլիթները

      Վերջին օրերին անընդհատ խոսվում է ռուսական լրատվամիջոցների ու հանրության  կողմից Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանքի մասին: Քանի դեռ ռուսական լրատվամիջոցներն աղավաղում էին Բաղրամյանի ցույցերը՝ բացարձակ ապատեղեկատվություն տարածելով ու ցուցարարների նկատմամբ թշնամական վերաբերմունք քարոզելով:  Երբեմն այն վերածվում է հակահայկական և պրո-ադրբեջանական քարոզների: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և հայերի հանդեպ վերաբերմունքը […]

Ես քո եզդի լավը … ԴԱՀԿ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել որդուն և մորը /վիդեո/

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանին 5-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում: Յուրա Ամարյանի փոխանցմամբ իրականում իրեն են ծեծել ու իր մորը՝ Նազիկ Ամարյանին, սակայն գործը շրջել են իր վրա: Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 17-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն մուտք է արվել հայցադիմում, որով քաղաքացի Յուրա Ամարյանին առաջադրված է հետևյալ մեղադրանքը՝ Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանիհամար, որ նա Թբիլիսյան խճ. 3/4 շենքի թիվ 3 բնակարանումիշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայության օպերատիվ բաժնի աշխատակից Վարդան Մելիքբեկյանի կողմիցՆազիկ Ամարյանին բնակարանից վտարելու վերաբերյալ հարուցած կատարողական վարույթի հիման վրավտարման աշխատանքներն իրականացնելիս, Յու. Ամարյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համարվտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոմնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարերնետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիսառողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավորտեղաշարժված կոտրվածքի ձևով։ […]

Բակո Սահակյանը ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Մեծ Բրիտանիայի խորհրդարան եւ այնտեղ հանդես եկել ելույթով: Իր ելույթում նախագահն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, սոցիա լ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ պատասխանել բարձրացված հարցերին: Սահակյանն ընդգծել է, որ Արցախում Միացյալ Թագավորության հանդեպ տածում են հատուկ վերաբերմունք՝ Մեծ Բրիտանիան դիտարկելով որպես միջազգային քաղաքականության ազդեցիկ տերություն, որը […]

Լրիվ Դոն Կիխոտնա՝ մորս ազիզ արև … Ազատության թշվառությունը /վիդեո/

Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած 4 երիտասարդները աչքի են ընկնում իրենց «ինքնատիպ» պահվածքով: Ներկայացնում ենք մեր թղթակցի զրույցի երիտասարդների հետ: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ: Դիտեք տեսանյութը:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի