11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 9, 2015

ԱԱԾ պետի նյարդերը չդիմացան

ՀՀ ԱԱԾ մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Շանթ Հարությունյանի նամակին: «ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն իր վերջին հարցազրույցում անդրադարձել էր 2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի զրպարտանքներին՝ հանրության առջև բացահայտելով նրա իրական դեմքն ու դրդապատճառները: Կանխատեսելի էր՝ նման բացահայտումից հետո, հոգեկան հավասարակշռությունից և սթափ մտածողությունից զուրկ դատապարտյալը կորցնելու է ինքնատիրապետումը և որպես […]

Իմ վարչապետը գազալցակայան չունի. Ժամանակ

«Ժամանակը» գրում է, որ գազալցակայաններում առկա խնդիրներին առնչվող հարցը, որոնց սեփականատերերի թվում նշվեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը, խոցել է ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին, եւ նա պաթոսով հերքել է. «Ես գիտեմ, որ իմ վարչապետը գազալցակայան չունի» : Մանրամասները` թերթի այսօրվա համարում  

Ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված հուլիսի 12-ին Հայաստանում տոնվող Վարդավառի տոնի հետ: Բացի վարորդներին զգոնության կոչ անելուց՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ առաջին անգամ Սեւան-Երեւան մայրուղու վրա կիրառվելու են շարժական լուսանկարահանող- արագաչափ սարքեր: «Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, […]

Իսրայելի խորհրդարանի խոսնակը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթայնը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է The Jerusalem Post-ը: Նա ասել է, որ Հայաստանում հուշահամալիրներ է այցելել, եւ այն, ինչ տեսել է, չի կարելի անտեսել: Նա նշել է, որ հույս ունի, որ Քնեսեթը «ժողովրդավար երկրի բարոյական ստանդարտներին համապատասխան որոշումներ կկայացնի»:  

Ուր է տանում Վաղինակ Շուշանյանի նոր «տրյուկը» . 168 Ժամ

«168 ժամ»-ը հիշեցնում է` «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ է արել բոլոր պատգամավորներին, «ովքեր իրենց համարում են ժողովրդի կողմից ընտրված», վայր դնել մանդատները:  «Հասկանալի է, կոչն ուղղված է ոչ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորներին, ՀՀԿ-ականներին այդ կոչը չի վերաբերում: Ընդհանրապես, պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկը վերջին տարիներին պարբերաբար տարբեր առիթներով հնչել է մեր քաղաքական […]

Սերժ Սարգսյանը թույլ չի տվել . Հայկական Ժամանակ

Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ փորձել են Սերժ Սարգսյանի մոտ քննարկման առարկա դարձնել Բաղրամյանի հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի պահվածքի հարցը: Թերթի աղբյուրները նշում են, որ Սարգսյանն առանձնապես տոն չի տվել այդ խոսակցությանը, այսինքն՝ թույլ չի տվել, որ Գասպարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնեն, սակայն, հենց Սարգսյանի աշխատակազմից են հայտնի իրադարձություններից […]

Սևանում հեծանիվ նավակ է շրջվել

Հուլիսի 8-ին, ժամը 13.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.32-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 120 մ հեռավորության վրա նկատվել է շրջված հեծանիվ նավակ: Ջրափրկարարները ափ են տեղափոխել Ա.Բ.-ին (ծնվ. 1987թ.), բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:  

Ոստիկանների դեմ քրեական գործ է հարուցվել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր ստացավ ՀՀ ՀՔԾ-ի 2015թ.-ի հուլիսի 2-ի որոշումը նույն թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, իր ուսումնասիրության տակ ունենալով ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, այնպես էլ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված […]

Ինչ է ուզում Պուտինը . Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով Հայաստանը այդ երկրից ձեռք է բերելու նաեւ հեռահար սպառազինություն: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիր։ Այս տեղեկությունն օրեր առաջ տարածել էր ռուսաստանյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի