29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուր է տանում Վաղինակ Շուշանյանի նոր «տրյուկը» . 168 Ժամ

«168 ժամ»-ը հիշեցնում է` «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ է արել բոլոր պատգամավորներին, «ովքեր իրենց համարում են ժողովրդի կողմից ընտրված», վայր դնել մանդատները: 

«Հասկանալի է, կոչն ուղղված է ոչ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորներին, ՀՀԿ-ականներին այդ կոչը չի վերաբերում: Ընդհանրապես, պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկը վերջին տարիներին պարբերաբար տարբեր առիթներով հնչել է մեր քաղաքական կյանքում եւ միշտ արժանացել է ընդդիմադիր պատգամավորների մեծամասնության կամ մերժողական, կամ արհամարհական պատասխանին: Մեծ հավանականությամբ, նույնը կլինի նաեւ այս կոչի դեպքում:

Պատգամավորական մանդատները վայր դնելը գրեթե ինքնին կնշանակի՝ քաղաքականությունը տեղափոխել փողոց:

Սա ինչ-որ իմաստով հակասում է հենց «Ո՛չ թալանին» նախաձեռնության հռչակած ուղենիշերին, որոնցից առաջնայինը պայքարը չքաղաքականացնելն էր: Եթե երիտասարդներն անցած երկու շաբաթներից հետո հանգել են նրան, որ այդուհանդերձ, առանց քաղաքականացման՝ քաղաքացիական պայքարը չի կարող ավելի մեծ հաջողություններ ունենալ, ապա մանդատները վայր դնելու կոչը կարող է ծառայել այդ նպատակին:

Մյուս կողմից՝ այն իր մեջ որոշակի «ական» է պարունակում այն իմաստով, որ մանդատները վայր դնելուց հրաժարվողները կարող են հռչակվել՝ որպես «դավաճաններ» կամ «ռեժիմի սպասավորներ», ինչը, բնականաբար, չի կարող նպաստել քաղաքացիական-քաղաքական հակադրության վերացմանը, ու կստացվի, որ թալանի ու թալանչիների դեմ պայքարելու փոխարեն՝ քաղաքացիական ակտիվիստները պայքարում են իշխանությանը գոնե առանձին վերցրած հարցերում ընդդիմացող պատգամավորների դեմ:

Այդ դեպքում Բաղրամյան պողոտան գուցե կրկին փակվի, բարիկադներն էլ գուցե հասնեն մինչեւ Ազգային ժողով: Բայց ոչ ավելին»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ