29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ես քո եզդի լավը … ԴԱՀԿ աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել որդուն և մորը /վիդեո/

Ազգությամբ եզդի Յուրա Ամարյանին 5-ից 15 տարվա ազատազրկում է սպառնում: Յուրա Ամարյանի փոխանցմամբ իրականում իրեն են ծեծել ու իր մորը՝ Նազիկ Ամարյանին, սակայն գործը շրջել են իր վրա:

Նշենք, որ 2015 թվականի ապրիլի 17-ին Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազություն մուտք է արվել հայցադիմում, որով քաղաքացի Յուրա Ամարյանին առաջադրված է հետևյալ մեղադրանքը՝

Յուրա Ամարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանիհամար, որ նա Թբիլիսյան խճ. 3/4 շենքի թիվ 3 բնակարանումիշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցների կողմից իրենց ծառայության օպերատիվ բաժնի աշխատակից Վարդան Մելիքբեկյանի կողմիցՆազիկ Ամարյանին բնակարանից վտարելու վերաբերյալ հարուցած կատարողական վարույթի հիման վրավտարման աշխատանքներն իրականացնելիս, Յու. Ամարյանը, գտնվելով ոչ սթափ վիճակում, առողջության համարվտանգավոր բռնություն է գործադրել ԴԱՀԿ աշխատակից Կարեն Միլիտոմնյանի նկատմամբ՝ քաշքշել նրանց, քարերնետել ԴԱՀԿ աշխատակիցների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Կ.Միլիտոնյանի աջ ձեռքի ափին, վերջինիսառողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ աջ դաստակի 1-ին մետակարպալ ոսկրի հիմի բեկորավորտեղաշարժված կոտրվածքի ձևով։

Քրեկան գործը հարցվել է Հատուկ Քննչական ծառայությունում 2014 թվականի դեկտեմբերի 10-ին  (քրգործ N 62231514): Վարույթ ընդունված գործն ուսումնասիրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Հ Կարապետյանը և որոշել, որ միջադեպի մասնակից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցներ Վարդան Ազատի Մելիքբեկյանի, Սանասար Վաղինակի Յարալյանի և Կարեն Կույբիշևի Միլիտոնյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրյալ Յուրա Ամարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված Ստորագրությունը չհեռանալու մասին: Դատավորն է Լևոն Բեգլարի Ավետիսյանը :

2015 թվականի մայիսի 14-ին նշանակվել է դատական քննություն, որը կայացել է: Նորից նշանակվել է դատական քննություն 2015 թվականի հուլիսի 11-ին:

Յուրա Ամարյանի մայրը՝ Նազիկ Ամարյանը այսօր Կառավարության մոտ  լրագրողներին պատմեց, որ իրեն ծեծել են ԴԱՀԿ աշխատակիցները և հայհոյել.«ես քո եզդի լավը…»: Դրանից հետո ինքը զանգել է որդիներին: Յուրան ընդդիմացել է բռնությանը ու հենց ինքն է ծեծվել ԴԱՀԿ երեք աշխատակիցների կողմից, որոնցից մեկը նաև զենք է հանել տղայի վրա:

Յուրա Ամարյանի իրավունքների պաշտպանության համար եզդիների «Սինջար» հասարակական կազմակերպություն իր բողոքի ձայնն է բարձրացնում: Կազմակերպության անդամները այսօր նամակ փոխոնցեցին վարչապետին: Արդարադատությունը չհաստատվելու դեպքում նրանք պատրաստվում են դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարանին

Նշենք նաև,որ  Յուրա Ամարյանի հայրը մասնակցել է ԼՂՀ սահմանի պաշտպանական մարտերին: Ամարյանների ընտանիքը Գյումրու երկրաշարժից հետո տեղափոխվել է Երևան, ապրել հանրակացարանում, ապա հայտնվել փողոցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ