Ստրադիվարիուսից՝ Գալիանո. Երևանում կբացվի բացառիկ և թանկարժեք ջութակների ցուցահանդես

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ին` ժամը 14:00, կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. և աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։ Բացառիկ այս ցուցահանդեսը կյանքի է կոչվել շվեյցարական հայտնի Del Gesu (http://www.delgesu.com/) հիմնադրամի հետ «Արամ Խաչատրյան-մրցույթ» […]