29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայերի պատգամավոր դառնալու շանսերը Թուրքիայում մեծ են.թուրքագետ

Վաղը Թուրքիայում կկայանան հերթական խորհրդարանական ընտրությունները: Այս ընտրություններում  իրենց թեկնածությունն են առաջադրել նաև ազգությամբ հայ գործիչներ:

«Այս ընտրությունները կարող ենք իրավամբ բնորոշել, որպես պատմական: Պատմական ոչ միայն Թուրքիայի համար, այլ մեր հայերիս համար, որովհետև 50-60 տարի ընդմիջումից հետո մենք Թուրքիայում կարող ենք տեսնել ազգությամբ հայ պատգամավորներ, այն էլ երկու և ավելի»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում տեսակետ հայտնեց  թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Պետրոսյանի դիտարկմամբ այս ընտրություններին իշխող կուսակցությունը հայտնվել է բավականին անբարենպաստ վիճակում.«Առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը լինելու է քրդական կուսակցության պայքարը»,-կանխատեսում է թուրքագետը:

«Կարելի է ասել, որ առաջին տեղ է անցել  պայքարը՝ Էրդողանի և Դավութօղլիի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Քրդական ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության միջև»,-նկատեց Գևորգ Պետրոսյանը:

Նրա դիտարկմամբ պայքարը էրդողանականների և քեմալականների միջև արդեն անցնում է երկրորդ պլան:

Թուրքագետը նշեց, որ ինքը լինելով Թուրքիայում նկատել է, որ պայքարը այս անգամ բավականին բիրտ է ու նախընտրական քարոզարշավը թեժ է անցնում:

Անդրադառնալով հայ թեկնածուներին թուրքագետը նշեց, որ առնվազն երկու հայ թեկնածու ընտրվելու մեծ շանս ունի, իսկ քրդական կուսակցության հաղթանակի դեպքում այդ թիվը կհասնի երեքի:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ