20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Խախտելու, խաբելու, քցելու, յուրացնելու համար…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը facebook-ի իր հանրագրում գրառել է.

«Երբ հրապարակվեցին ՀԷՑ-ում տեղ գտած խախտումների, չարաշահումների, անկազմակերվածության, անտնտեսվարության այսբերգի վերնամասը, մենք վրդովվեցինք, զարմացանք, սրբացանք, ընդվզեցինք…ու մեզ գցեցինք դոդերի բախչեն: Կարծես դա մի անսովոր, այլամոլորակային, նոր, հազվադեպ, հային ոչ հարիր երևույթ էր…
Մինչդեռ նույն վիճակն է ամենուր`մի քիչ շատ, մի քիչ քիչ, մի քիչ խղճով, մի տեղ անխիղճ….Մի տեղ նուրբ, խելացի, չերևացող, թաքնված, «մասնագիտորեն», մյուս տեղում անմտածված, հաբռգած, լկտիացած…Գրեթե նույն վիճակն է…
Բիբինների, ՀԷՑ-երի սինդրոմով տառապում են գրեթե բոլոր պետական և վատ կառավարվող, վատ հսկվող մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունները…Յուրաքանչյուրը պահը գտնում է օրենքը, հաստատված կարգուկանոնը խախտելու, խաբելու, քցելու, յուրացնելու համար…
Այլապես ինչու են ատամներով կառչում իրենց ցածր աշխատավարձով պաշտոններին, գրկում իրենց կյանքի նպատակը, գոյության իմաստը հանդիսացող խորհրդանիշը` իրենց բազկաթոռ-պաշտոնաթոռները…»,-գրել է Մելքոնյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ