21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ստրադիվարիուսից՝ Գալիանո. Երևանում կբացվի բացառիկ և թանկարժեք ջութակների ցուցահանդես

Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ին` ժամը 14:00, կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. և աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։

Բացառիկ այս ցուցահանդեսը կյանքի է կոչվել շվեյցարական հայտնի Del Gesu (http://www.delgesu.com/) հիմնադրամի հետ «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի երկարատև բանակցությունների արդյունքում։

Ցուցահանդեսը կգործի ընդամենը երկու օր՝ հունիսի 7-ին և 8-ին։

«Արամ  Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

(010) 581 471 , (093) 517112

Էլ. հասցե՝ [email protected]

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ