14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

Ղարիբին հյուրասիրել չհաջողվեց

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում Սարդարապատ գյուղի վերջնամասում գտնվող կիսաքանդ անասնաֆերմայի տարածքում քննչական փորձարարություն կատարելիս՝ նկատել են 2 անձանց, որոնք նշված տարածքից դիմել են փախուստի:  Ոստիկաններին հաջողվել է բռնել միայն 1976 թ. ծնված Էդիկ Գ.-ին: Նշված տարածքի զննության ընթացքում վերջինս մատնացույց է արել իր կողմից պատրաստած դոնդողանման նյութով լցված պոլիէթիլենային տարա և […]

3 հայ պատգամավոր` Թուրքիայի Մեջլիսում

Թուրքիայում երեկ անցկացվեցին 25-րդ խորհրդարանական ընտրությունները: Տեղական ժամանակով ժամը  17:00 ավարտվեց քվեարկությունը: Ձայների 84 %-հաշվարկված են և նախնական տվյալների համաձայն տարբեր կուսակցությունների կողմից առաջադրված 4 հայ թեկնածուներից 3-ը հաղթահարել են անցողիկ շեմը:  Նախնական տվյալների համաձայն  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 12%-ը: Իսկ իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 42 %-ը […]

Արտակարգ իրավիճակ Գյումրիում

Գյումրիում այսօր վաղ առավոտյան ազգությամբ եզդի տղամարդը բարձրացել է եռահարկ շենքի տանիքին եւ սպառնացել  ինքնասպանություն գործել: Քիչ առաջ Գյումրիի մեր թղթակիցը հաղորդեց, որ տղամարդու ձեռքին դանակ է եղել ու նրա հայտարարություններից պարզ է դարձել, որ նա Գյումրի քաղաքի բնակիչ չէ: Տղամարդը սպառնացել է ինքնասպանություն գործել, եթե իր պարտքը չվերադարձնեն: Տղամարդուն ոստիկանները համոզել են ու իջեցրել […]

Հրդեհներ

Հունիսի 7-8-ը  ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երևանի Գարեգին Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, այրվել է 1300 քմ խոտածածկ տարածք, Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում` 600 քմ, Սբ. Աստվածածին եկեղեցու մոտակայքում` 700 քմ, Էրեբունի օդանակայանի թիվ 50 տան մոտակայքում` 7000 քմ, Մազմանյան փողոցի թիվ 5/9 շենքի մոտակայքում` 500 քմ, […]

Արդյոք սա է փրկության համար միակ լուծումը

Սույն թվականի ապրիլ ամսին Երևանի Օրհուս կենտրոնը նամակով դիմել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մայրաքաղաքում արձանագրված ծառերի զանգվածային խորը էտի առնչությամբ։ Նամակում ասված է, որ նշված հարցը հուզել է ինչպես Երևանի բնակիչներին, լրատվամիջոցներին, այնպես էլ համապատասխան մասնագետներին՝ բնապահպաններին, կենսաբաններին, թռչնաբաններին։ Նշված էր նաև, որ ՀՀ քաղաքացիները առաջնորդվելով երկրի սահմանդրությամբ իրենց տրված բարեկեցիկ պայմաններում ապրելու իրավունքով պահանջում են, […]

Պալաչը երկրորդն է

Նախնական տվյալներով Աբովյանում քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը, ում սատարում էր իշխող ՀՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը: Ձայնների առավելությամբ երկրորդ տեղում է Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Նշենք, Աբովյանում քաղաքապետի թեկնածուներն էին՝ Վահագն Գևորգյանը, Արթուր Հարությունյանը՝ Պալաչ, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայեյանը, Սամվել Հակոբյանն ու Արթուր Գեղամի Հարությունյանը:  

Մերսեդեսը բախվել է գազատարին

Հունիսի 8-ին, ժամը 05.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գալշոյան փողոցի թիվ 18/2 տան մոտակայքում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գալշոյան փողոցի տներից մեկի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 34AF050 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Ալավերդիում թեժ մրցակցություն էր

Հունիսի 7-ին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել նաև Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:  Ընտրատեղամասերից ստացվող նախնական տեղեկությունների համաձայն, ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների մոտ 46 տոկոսը: Ընտրություններին մասնակցած անձանց կեսը քվեարկել է Կարեն Փարեմուզյանի օգտին, իսկ մյուս թեկնածուն`  Արթուր Աբգարյանը ստացել է մոտ 40 տոկոս ձայներ: Երկու թեկնածուն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ […]

Արգամ Աբրահամյանը ընտրվեց

Երեկ, հունիսի 7-ին մի շարք մարզերի 17 գյուղերում գյուղապետի ընտրություններ էին,իսկ երեք քաղաքներում` Արտաշատում, Աբովյանում և Ալավերդիում` քաղաքապետ է ընտրվել: Նշենք, որ Արտաշատ քաղաքում քաղաքապետի  միակ թեկնածուն վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին էր` Արգամ Աբրահամյանը: Ընտրատեղամասերից ստացվող տեղեկությունների համաձայն, Արտաշատում քվեարկությանը մասնակցել են ընտրական իրավունք ունեցող անձանց գրեթե կեսը: Դեմ քվեաթերթիկներ քիչ են եղել, իսկ անվավեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված