11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 2015

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 12.01մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22-27.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.46մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 16.03.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:      Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ             Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից […]

Վլադիմիր Գասպարյանի հերթական հաղթանակը

Հասարակական լարվածության ֆոնին բավական ուշագրավ կադրային փոփոխություն է գրանցվել ոստիկանությունում: Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ,  գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Henaran.am-ի տեղեկություններով՝ վերջինս լարված հարաբերություններ ուներ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ինչը վերջերս ավելի էր նկատվում: Հարությունյանը համարվում է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մտերիմը: Այս առումով ՃՈ պետի նշանակման առաջին իսկ օրվանից քողարկված  պայքար էր ընթանում […]

Եղիա Ներսեսյանը հեռացվել է

«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակտիվիստներից Եղիա Ներսեսյանը հունիսի 21-ին հեռացվել է «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունից։ Սույն որոշումը կայացվել է «Ճակատի» համակարգող խորհրդի եւ անդամների համատեղ ժողովի ընթացքում, որին մասնակից է եղել նաեւ Եղիա Ներսեսյանը։ Վերջինս հեռացվել է նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության կազմից։ Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն, Ներսեսյանը հեռացվել է «հասարակական դիրքը, ինչպես նաեւ իր հանդեպ […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության […]

«Պաշտպանության նախարարն ու նրա տիկինը ծանր են տանում» /վիդեո/

«Մեր դեպքում ունենք նոր սկսվող երկու պրոցես. մեկը Արաբկիր բժկական կենտրոնի հետ ունենք դատական վեճ և ունենք Սեյրան Օհանյանի տիկնոջ հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա հիշեց, որ տարիներ առաջա դատական հայցեր մի շարք թերթերի հետ ուներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ: «Մեզ թվում էր, որ օլիգարխները, […]

Հիմնադիր Խորհրդարանի հայտարարությունը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հասարակական ակտիվության վերջին օրերին ռեժիմը նոր թափ է հաղորդել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հալածանքին: Այդ նպատակով գործի են դրվել տեղեկատվական և վարչական բոլոր լծակները՝ Ժ. Սէֆիլյանին անհայտ մեղքեր վերագրելու և նրա կերպարը հրեշացնելու համար: Մասնավորապես՝ հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր և կար վտանգ, որ ոստիկանությունն իրեն բնորոշ […]

Թունիսի ահաբեկչության սարսափելի կադրերը հայտնվել են համացանցում /վիդեո/

Համացանցում է հայտնվել Թունիսի ահաբեկչության սարսափելի տեսանյութը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թունիսի լողափերից մեկին ահաբեկիչը մասսայական սպանդ էր կազմակերպել` կրակահերթի ենթարկելով զբոսաշրջիկներին: Ահաբեկչությունը 41 հոգու կյանք խլեց, գրում է LifeNews-ը: Մարդկանց սպանդն իրականացրած «Իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման անդամ Սեյֆուդդին Ռեզգին նախքան ահաբեկիչ դառնալը սովորական տղա է եղել, սիրել է ֆուտբոլ խաղալ եւ բրեյք դանս պարել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի