05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 12.01մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 22-27.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.46մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 31 որոշում և հաշվարկվել է 16.03.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   

 Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ       

     Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 1,25մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 106.08հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործով կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 211.5հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.66մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

   Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան»ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերած խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման համար  կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 13.4հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ հատուկ պահպանվող տարածքի  պահպանության ռեժիմի  խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

   Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

    Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

     Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

       Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 609.863հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հզ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:

   Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 50.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

     Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:   

Ջրերի պահպանության ոլորտ 

  Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացվող ստուգման ընթացքի խոչընդոտման համար պաշտոնատար անձի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:  

    Լոռու տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 200.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.0մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատում և փորձաքննություն

   Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է  50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ հաշվետվությունն աղավաղված ներկայացնելու համար տնտեսվարողի նկատմամբ կայացվել է  50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

      Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հզ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4  որոշում և հաշվարկվել է 21.76հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

   Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

    Երևանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 10.0կգ «սիգ» տեսակի  տիրազուրկ ձուկը հանձնվել է «Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ» բարեգործական ճաշարանին:

     Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

  

                  

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  12.01մլն.դրամի (տարվա սկզբից 144.7մլն.դր):

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ