09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վլադիմիր Գասպարյանի հերթական հաղթանակը

Հասարակական լարվածության ֆոնին բավական ուշագրավ կադրային փոփոխություն է գրանցվել ոստիկանությունում: Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ,  գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Henaran.am-ի տեղեկություններով՝ վերջինս լարված հարաբերություններ ուներ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ինչը վերջերս ավելի էր նկատվում:

Հարությունյանը համարվում է Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մտերիմը: Այս առումով ՃՈ պետի նշանակման առաջին իսկ օրվանից քողարկված  պայքար էր ընթանում ոստիկանապետի և ՃՈ պետի միջև: Փաստորեն, Վլադիմիր Գասպարյանը գրանցեց իր կադրային հերթական հաղթանակը:  

Նշենք, որ ոստիկանությունից ընդամենն ասում են, որ ՃՈ արդեն նախկին պետը գրանցվել է կադրերի ռեզերվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ