22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հիմնադիր Խորհրդարանի հայտարարությունը

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հասարակական ակտիվության վերջին օրերին ռեժիմը նոր թափ է հաղորդել Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ հալածանքին: Այդ նպատակով գործի են դրվել տեղեկատվական և վարչական բոլոր լծակները՝ Ժ. Սէֆիլյանին անհայտ մեղքեր վերագրելու և նրա կերպարը հրեշացնելու համար:

Մասնավորապես՝ հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր և կար վտանգ, որ ոստիկանությունն իրեն բնորոշ ապօրինի և ուժային եղանակով բռնություն կկիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ոստիկանության ղեկավարները և ռեժիմին ենթակա քարոզչամեքենան լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում և առանձին անհատների միջոցով լուրեր էին տարածում, որ Ժ. Սէֆիլյանը սադրիչ է և նա է կազմակերպել Բաղրամյանի հավաքը քաղաքական շահաբաժին ստանալու համար: Եվ այդ ամենն արվում էր այն նպատակով, որպեսզի ոստիկանության բռնությունների հավանական զոհերի համար մարդիկ մեղադրեին Ժ. Սէֆիլյանին:

Բացի այդ՝ վերջին շրջանում ոստիկանական և քաղաքացիական հագուստով մարդիկ ավտոմեքենաներով և հետիոտն ամենուրեք հետևում են Ժ. Սէֆիլյանին, նրա տեղաշարժի մասին զեկուցում հեռախոսներով, իսկ երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մի քանի ավտոմեքենաներով հետապնդել են նրան և ամբողջ գիշեր հերթապահել նրա բնակարանի շրջակայքում:

Հիմնադիր Խորհրդարանի հայտարարությունը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ