18 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Պաշտպանության նախարարն ու նրա տիկինը ծանր են տանում» /վիդեո/

«Մեր դեպքում ունենք նոր սկսվող երկու պրոցես. մեկը Արաբկիր բժկական կենտրոնի հետ ունենք դատական վեճ և ունենք Սեյրան Օհանյանի տիկնոջ հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Նա հիշեց, որ տարիներ առաջա դատական հայցեր մի շարք թերթերի հետ ուներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքի հետ:

«Մեզ թվում էր, որ օլիգարխները, իշխանությունները հակսացան, որ այդ տուգանքները, դատական պրոցեսները չեն կարող հանգեցնել թերթերի փակմանը, ազատ խոսքին: բայց եկանք դեպի 2015 թվական, որը ես համարում եմ նախընտրական տարի, և այն լարված է մեզ համար, դրանով եմ ես բացատրում այս դատական գործերի ընթացքը: Այսինքն՝ փորձում են մեզ զսպել, զգուշացնել, որ եթե ավելի սուր կլինեք, մենք ունենք լծակներ, որոնցով կարող ենք ձեզ վրա ազդել»,-նկատեց Օհանյանը:

Նա նշեց, որ Պաշտպանության նախարարն ու նրա տիկինը ծանր են տանում իրենց հետ կապված հոդվածները, սակայն այն նյութը, որի պատճառով դիմել են դատարան, ոչ մի վիրավորական խոսք չի պարունակում: Այս իսկ պատճառով էլ Արմինե Օհանյանն ավելի հանգիստ է:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի՝ Սեյրան Օհանյանը գնում է դեպի նախագահական ընտրություններ և փորձում է արդեն հիմա թույլ չտալ, որ որևէ վատ հրապարակում լինի իր կամ իր տիկնոջ մասին: «Տեսնենք՝ դատարանում ոնց եք խայտառակ ձևով պարտվելու»,-նշեց նա: Վերջինս հույս ունի, որ դատական գործընթացն օբյեկտիվ կլինի ու ի պաշտպանություն նախարարի չի լինի, այսինքն՝ նրա պաշտոնն իր դերը չի կատարի:

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ