11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 26, 2015

Ովքեր են Աշոտյանի դեմ. Իրատես de facto

«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրում է. «…թե Արմեն Աշոտյանի նկատմամբ միտինգի ժամանակ ծայրահեղ անհանդուրժողականության կազմակերպիչները ԲՀԿ-ի ջահելներն են եղել, և քանի որ միտինգը համակարգողներ չունի, ցանկացած մեկը ցանկացած պահի կարող է ինչ ասես բարձրաձայնել, նրան էլ ձայնակցեն մնացածները։ Աշոտյանի հարցում ԲՀԿ-ն փորձել է հենց այդպես էլ վարվել, նրանցից հետ չեն մնացել ՀՅԴ-ի […]

Իշխանությունն իրեն տարօրինակ է պահում. Ժամանակ

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում Հայաստանի քաղաքացիների շուրջօրյա պայքարի երրորդ օրը՝ հունիսի 25-ին, Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ սկսեցին խոսել այն մասին, որ ցուցարարների պահանջն անիրագործելի է: Այդ մասին գործնականում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտարարեցին մի քանի նախարարներ, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Ըստ էության, ստացվեց շատ հետաքրքրական բաժանում. մինչև հունիսի […]

Դավիթի վրայից արյան հոտ էի զգում. մատուցողուհու դաժան սպանությունից. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը: Դավիթ Թամրազյանը մեղադրվում է նախկին մտերմուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա դիտավորյալ սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա սպանության հետքերը թաքցնելու նպատակով Մ.-ի վարձակալած բնակարանը հրկիզելու և բնակարանատիրոջը գույքային վնաս հասցնելու համար: Դավիթ Թամրազյանն աշխատել է որպես խոհարար, […]

Որոշել է բարձրացնել ջրի սակագինը. Առավոտ

«Ջրցանի ծախսն է՞լ կներառեն սակագնի մեջ»,-գրում է «Առավոտ» թերթն ու շարունակում. «Առավոտի ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց իր ունեցած «հավաստի» տեղեկատվությունը. «Նկատի ունենալով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ցույցը ցրելու ժամանակ նախատեսվածից ավելի ջուր է ծախսվել, ՀՀ կառավարությունը որոշել է 16%-ով բարձրացնել ջրի սակագինը»:  

Երկրի նախագահին չեն ասում՝ այսպես կլինի, այնպես կլինի. ոստիկանապետը` երիտասարդներին

Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակվում է: Ցուցարարների մոտ ուրախ տրամադրությունը ևս շարունակվում է: Վաղ առավոտյան այստեղ ժամանեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա մոտեցավ և զրուցեց ցուցարարների հետ: Երբ նրան մոտեցավ Վաղինակ Շուշանյանը, ում ձայնը կտրված էր, ոստիկանապետը կատակեց. «Ինձնից լավը չլինեք, թող մի քիչ էլ ձեր ձայնը կտրվի»: Նա հորդորեց մաքուր պահել տարածքը: Ապա նա մոտեցավ ու […]

Հիմնադիր խորհրդարանը վարկաբեկում է ՀԱԿ-ին. Իրավունք

Ինչպես հայտնի է, ցուցարարների ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը տեղեկացրել էր, որ բաժանվել են թռուցիկներ ՀԱԿ-ի անունից՝ սադրիչ կոչերով, սակայն ՀԱԿ-ը հայտնել է, որ դրա հետ կապ չունի: ՀԱԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրը տեղեկացնում է, որ ՀԱԿ-ում, ինչքան էլ տարօրինակ է, սրա տարածումը համարում են ոչ թե «հանցավոր ռեժիմի», այլ «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչների գործը, որը նպատակ ունի […]

ՀԷՑ-ից բեթար. Հայկական ժամանակ

Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել:  Տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև […]

Կտրել Բիբինի Բիբինը … /ֆոտոշարք/

Մեկ տարեկան Արփին մայրիկի հետ եկել էր Բաղրամյան պողոտա: Փոքրիկը զարմացած աչքերով էր նայում շուրջբոլորը:«Թող հիմիկվանից պայքարել սովորի»,-ասաց Արփիի մայրիկը` ընդդիմադիր քաղաքացի Անի Կաղինյանը:Անին անգամ հղի վիճակում պայքարել է մարդկանց իրավունքների պաշտպանության համար:Այդ պատճառով էլ չի տարակուսում` Արփին պատրաստ է պայքարի: Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայի անցուդարձը` ֆոտոշարքում:  

Բիբինը հեռացել է Հայաստանից. Հայկական ժամանակ

ՀԷՑ–ի տնօրենների խորհուրդը այս օրերին նիստ է հրավիրել, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխ. տնօրեն Եվգենի Բիբինը: Այս մասին «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀԷՑ–ի հասարակայնության և ԶԼՄ հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ Բիբինը այս օրերին Երևանում չէ, և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի