18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկրի նախագահին չեն ասում՝ այսպես կլինի, այնպես կլինի. ոստիկանապետը` երիտասարդներին

Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակվում է: Ցուցարարների մոտ ուրախ տրամադրությունը ևս շարունակվում է: Վաղ առավոտյան այստեղ ժամանեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա մոտեցավ և զրուցեց ցուցարարների հետ: Երբ նրան մոտեցավ Վաղինակ Շուշանյանը, ում ձայնը կտրված էր, ոստիկանապետը կատակեց. «Ինձնից լավը չլինեք, թող մի քիչ էլ ձեր ձայնը կտրվի»: Նա հորդորեց մաքուր պահել տարածքը:

Ապա նա մոտեցավ ու զրուցեց հոգևորականների հետ: Նա նկատեց, որ երիտասարդներին պետք է տալ այն լավը, ինչը հնարավոր է՝ նկատելով, որ երիտասարդներն էլ պետք է ակունքներին հետևեն ու ժխտողական չլինեն, երկխոսությունը չմերժեն: «Իսկ ո՞վ է ասում ոչ, ով տակը չունի ոչինչ»,նկատեց նա:  Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ցուցարարների պահանջին, թե նախագահի հետ կհանդիպեն, եթե ուղիղ եթեր լինի, նա արձագանքեց. 

«Նորից «եթե» պահանջներ: Երկրի նախագահին պահանջներ չեն դնում, ընդունում են: Եթե այսպես, ապա այնպես»-ով չի լինում, այդպես արդար չի: Երկրի քաղաքացին երկրի նախագահին, գերագույն գլխավոր հրամանատարին, երբ կանչում է երկխոսության, չեն ասում՝ այսպես կլինի, կամ այնպես կլինի»:

Հարցին, թե երկրի քաղաքացին է նախագահին ընտրում, ինչո՞ւ չի կարող պահանջել, ՀՀ ոստիկանապետը ժպտաց ու պատասխանեց. «Եթե հարցը գնում է կոնկրետ խնդիրը լուծելուն, երբ երկրի նախագահը ձեռք է մեկնում 1 օր, երկու օր, իսկ նրան ասում են կամ այսպես կլինի, կամ այսպես չի լինի, խոսում է այն մասին, որ դեռ չկա ծրագիր, ու չկա դեռ խոսելու բան»:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ