26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

ՀԷՑ-ից բեթար. Հայկական ժամանակ

Սանկտ Պետերբուրգում փակվել է «ԻՆՏԵՐ ՌՍՕ ԵԷՍ» ՓԲԸ-Ի «Լենէներգո» դուստր-ձեռնարկության գրասենյակը: ՌԴ տնտեսական ոստիկանությունն ու դաշնային ծառայության քննչական մարմինը նախօրեից այնտեղ խուզարկություն են սկսել:

 Տեղի ունեցածը ուղիղ կապ ունի «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գործունեության շուրջ ծագած վերջին օրերի աղմուկի հետ, ինչի արդյունքում ՌԴ իրավապահները մեծացրել են ուշադրությունը «ՌԱՕ ԵԷՍ»-ի մյուս դուստր-ձեռնարկությունների նկատմամբ: Այժմ խուզարկում են նաև «Լենէներգոյի» և «Տավրիչեսկի» բանկի նախկին ղեկավարներին: «Լենէներգոն» այդ բանկում 16 միլիարդ ռուբլու ներդրում է կատարել, հետո բանկը սննկացել է: Իրավապահներն այդտեղ փողերի լվացման ռիսկ են նկատել:

Հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, այդ թվում՝ «Լենէներգոյի» նախկին գործադիր տնօրենի ֆինանսական հարցերով տեղակալ Դենիս Սլեպովը: Ստացվում է, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի որոշ դուստր-ձեռնարկություններ, որոնցից է նաև «ՀԷՑ»-ը, մեքենայությունների հարուստ փորձ ունեն, և մնում է ընդամենը ստուգումներ բացել դրանցում՝ դա հաստատելու համար: Միայն 2014թ. «Լենէներգոյի» կորուստները կազմել են 8 միլիարդ ոուբլի՝ մոտ 148 միլիոն ամերիկյան դոլար: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ