11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2015

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության հայտարարությունը

Հերթական անգամ խաղաղ հավաք անցկանող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին, շուրջ 250 ակտիվիստների, հավաքի մասնակիցների եւ լրագորղների բերման ենթարկեցին: Բռնություններ են կիրառվել բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ: Ոչնչացվել եւ վերցվել են տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, կրիչներ: Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքը բռնությամբ ցրելուց հետո հավաքի մասնակիցները հետապնդվել են մինչեւ Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Փակ Շուկա: Պահանջում ենք անհապաղ […]

«Բիբինի տերը թաղեմ » Ժամանակ

ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանից «Ժամանակ» -ը հետաքրքրվել է՝ ինչ է մտածում էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ. «Ի՞նչ անեն բա, լույսերն անջատեն: Թերթի դիտարկմանը, որ ՀԷՑ-ում չարաշահումներ են եղել, որ Բիբինը 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում, Սարոյանը արձագանքեց. «Բիբինի տերը թաղեմ, մի մարդու անուն որ Բիբին լինի, կստանա, կստանա»: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:  […]

Մեր քաղաքացիները չընդառաջեցին նախագահին. Շարմազանով/վիդեո/

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում և ափսոսում է, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց միջից 3-4 առաջնորդ ընտրել և հանդիպել ՀՀ Նախագահի հետ, ինչի առաջարկը եղել է: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ոստիկանները բավական պրոֆեսիոնալ […]

Հայտանբերվել է «Իսլամական պետության»` դեպի թուրքական սահման տանող թունելը

Թուրք-սիրիական սահմանին  մոտ գտնվող Սիրիայի Թել Աբյադ քաղաքում, որը ավելի քան 2 տարի գտնվում էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ, հայնտաբերվել է դեպի թուրքական սահման տանող 500 մետրանոց թունել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի`թունելը Թել Աբյադից ձգվում է մինչև թուրք-սիրիական Աքչաքալե անցակետ: Լրատվական կայքը հայտնում է, որ առայժմ հայտնի չէ, […]

«Ինձ ծեծում էին հրեշտակները »

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր Ֆեյսբուքյանհանրագրում գրել է. «Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերետավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ բան կոտրվեց մեջս համակարգի նկատմամբ»:   Հիշեցնենք, որ հոսանքի թանկացման դեմ նստացույցը ցրողներն հաշվի չեն առել նույնիսկ իրենց մասնագիտական պարտականությունները […]

Խոսափողները անջատվեցին՝ ԱԺ-ում թեժ է

Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց: Մանուկյանը բարձրացրեց երեկ Բաղրամյան պողոտայում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնության հարցը: ԱԺ նախագահն անջատեց Արամ Մանուկյանի խոսափողը, որից հետո ՀԱԿ խմբակցության նիստին գրանցված պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը: «Ես կարծում եմ յուրաքանչյուրիս համար բաց է եղել ամեն ինչն […]

Ինչո՞ւ ոստիկանությունը հիմա հիշեց քրեական հեղինակություններին Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել: Իհարկե, պաշտոնապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի