05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ ոստիկանությունը հիմա հիշեց քրեական հեղինակություններին Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 19-ին մեծ շուքով բերման ենթարկվեց քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանը՝ Թեւոսիկը, որը անձի առեւանգման մեղադրանքով նախորդ տարվա դեկտեմբերին էր ազատ արձակվել կալանավայրից՝ 1 տարի մնալով պատժախցում: Ու հասկանալի է, որ նրան կրկին բերման ենթարկելու մասին որոշումը չէր կարող պատահական լինել. հավանաբար Թեւոսիկն ինչ-որ հարցում սխալ է թույլ տվել: Իհարկե, պաշտոնապես հայտարարվեց, որ ապօրինի հրազեն պահելու կասկածանքով է ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունը բերման ենթարկել Թեւոս Սաֆարյանին, Կարեն Բագրատունյանին՝ Սամբիստ Կարենին, Հարություն Ալեքսանյանին՝ Քանաքեռցի Հարութին, եւ եւս 7 հոգու, որոնց մեջ է եղել նաեւ Թեւոս Սաֆարյանի որդին՝ 23-ամյա Նորիկ Սաֆարյանը: Եւ, պաշտոնական տեղեկության համաձայն, բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով: Իսկ ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով:

Ուղեկցող անձանցից մեկի մոտ էլ հայտնաբերվել էր շագանակագույն չորացված զանգված: Նկատենք, որ ցանկացած քրեական հեղինակության եւ նրան ուղեկցող ավտոմեքենա, եթե ոստիկանությունը նույնիսկ պատահականության սկզբունքով կանգնեցնի, ապա հաստատ զենք եւ թմրանյութի նման ինչ-որ զանգված կհայտնաբերվի: Եւ այս իրավիճակում մի շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ ոստիկանությունը հենց հիմա հիշեց Թեւոս Սաֆարյանին:

Չէ՞ որ նա ամիսներ առաջ էր կալանավայրից դուրս եկել ու կարծես թե հարթել էր իր հարաբերությունները քրեական ու քաղաքական այն շրջանակների հետ, որոնց հետ բախման արդյունքում հայտնվել էր ճաղերի հետեւում»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ