15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խոսափողները անջատվեցին՝ ԱԺ-ում թեժ է

Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց: Մանուկյանը բարձրացրեց երեկ Բաղրամյան պողոտայում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնության հարցը: ԱԺ նախագահն անջատեց Արամ Մանուկյանի խոսափողը, որից հետո ՀԱԿ խմբակցության նիստին գրանցված պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը:

«Ես կարծում եմ յուրաքանչյուրիս համար բաց է եղել ամեն ինչն էլ և մենք բոլորս էլ ունենք մեր գնահատականները, բոլորս էլ ցավ ենք ապրում, չնայած գնահատականները կարող են տարբեր լինել: Այս ելույթը վարման կարգի հետ չէր առնչվում ու ես պարզապես հարգանքով մոտեցա: Եթե այս հարցը անհրաժեշտ է քննարկել« շահագրգիռ անձանց ես կհրավիրեմ կքննարկման»,-նկատեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Ավելի ուշ դահլիճ մտավ Նիկոլ Փաշինյանը, ով նույնպես ելույթ ունեցավ:

«Ես եկել եմ այսպես ասած դեպքերի թատերաբեմից և ուզում եմ վարման կարգով հաղորդում տալ հանցագործության մասին` լրագրողների մասնագիտական գորուծնեությունը խոչընդոտելու կապակցությամբ, այդ մասին ինձ ասացին լրագրողները: Ես պահանջում եմ նաև բոլոր բերման ենթարկվածներին ազատ արձակել»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսափողը նույնպես անջատեցին:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ