11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 23, 2015

Լրագրողներին ծեծել են հատուկ հրահանգո՞վ

Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հետևյալ բովանդակությամբ՝ «2015 թվականի հունիսի 23-ին «Հանուն իրավունքների» լրատվական կայքը հրապարակել է «Լրագրողներին ծեծել են հատուկ հրահանգով» վերնագրով լրատվական նյութը: Ըստ լրատվական նյութում ներկայացված տեղեկությունների՝ «Այսօր առավոտյան ժամը 5.30- ին Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներին բռնի […]

Ոչ թե հարստություն, փառք

Սողոմոնը Դավիթ թագավորի 10-րդ որդին էր, որին նա շատ էր սիրում և, երբ ծերացավ, հրամայեց, որ նրան օծեն ու ողջ ժողովրդի առջև հայտարարեն Իսրայելի ապագա թագավոր: Վախճանից առաջ Դավիթը Սողոմոնին տվեց իր վերջին պատգամները՝ միշտ պահպանել սրտի մաքրությունն ու հավատարմությունը Տիրոջ նկատմամբ և արդար լինել ամեն ինչում, ինչպես նաև նկարագրեց իր վաղեմի երազանքի՝ Աստծո տաճարի […]

Գիտնականները մտադիր են ագրեսիայի դեմ դեղամիջոց ստեղծել

Զայրույթի նոպաներն արդեն կարելի է արգելափակել: Այդ մասին հայտարարել են Հարավային Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները` մկների վրա փորձից հետո: Մասնագետներին հաջողվել է պարզել ագրեսիայի նեւրոլագիական գործոնը` մի ռեցեպտոր  ուղեղում, որը սխալ է աշխատում հատկապես չարացած կրծողների մոտ: Այն անջատելուց հետո նրանց ավելորդ ագրեսիան կորել է: Մարդիկ եւս ունեն այդ ռեցեպտորից, եւ մասնագետները հույս ունեն, որ այն […]

ԱՄՆ դեսպանության հայտարարությունը

«Հունիսի 22-ի երեկոյան հոսանքի գների պլանավորած թանկացման դեմ բողոքի դուրս եկած ցուցարարների և ոստիկանների պատասխանատու ու ընդհանուր առմամբ հարգալից վերաբերմունքը քաջալերող էր: Խոսքի ու հանրահավաքների ազատությունը ցանկացած ժողովրդավարության հիմնարար իրավունքներն են և մեզ համար ուրախալի էր տեսնել, որ երկու կողմերն էլ գործում էին հարգելով այս իրավունքներն ու զերծ մնալով լարվածության սրումից»,-ասված է ԱՄՆ դեսպանության Երևանում հունիսի 22-23-ի […]

Կատաղած ցլի հայացքով ոստիկան ու տուժած լրագրողներ /վիդեո/

Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երեկ  Բաղրամյան պողոտայի վրա ցույցի ժամանակ ոստիկանական գործողություններից տուժած լրագրողները մանրամասնեցին կատարվածը: Նրանք նշեցին, որ իրենց լրագրողական վկայականները հիմք չեն հանդիսացել, որպիսի իրենք կարողանան հանգիստ աշխատել ու ապօրինաբար չտեղափոխվել ոստիկանություն:  «Հետք» էլեկտրոնային  լրատվամիջոցի լրագրող Անի Հովհաննիսյանը նախ ափսոսանք հայտնեց, որ բռնությունների ենթարկված բոլոր լրագրողները չեն ներկայացել ասուլիսին, այլ միայն […]

Տասնյակ մարդիկ ընկել են էսկալատորից /ֆոտո, վիդեո/

Առեւտրի կենտրոնում գտնվող էսկալատորը պատահմամբ փոխել է ուղղությունը, ինչի հետեւանքով դրա վրա գտնվող տասնյակ մարդիկ, այդ թվում` երեխաներ, վայր են ընկել եւ վնասվել: Միջադեպը տեղի է ունեցել մալազիական Շահ-Ապամում: Ականատեսները նկարահանել են միջադեպը:

«Հայկական վերածնունդ»-ը դատապարտում է

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումը խստորեն դատապարտում է այսօր լուսաբացին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ խաղաղ բողոքի ցույց անցկացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությունը: Ցուցարարների նկատմամբ իրավապահ մարմինները անհամաչափ ուժ են կիրառել, որի արդյունքում հավաքի 250-ից ավելի մասնակիցներ և լրագրողներ բերման են ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ: Պահանջում ենք, նախ, ազատ արձակել բերման ենթարկված բոլոր […]

Ո՞վ և ինչո՞ւ են կոտրել ոստիկանության կայքը

Ոստիկանության կայքը՝ police.am-ը չի գործում։ Ոստիկանությունը չի հերքում, որ հնարավոր է կայքը կոտրել են: Այս առիթով տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրել է, որ իր հետ կապվել է լրիվ նոր հաքերային թիմ և ասել, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ «Իսկապես կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի