03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրագրողներին ծեծել են հատուկ հրահանգո՞վ

Այսօր՝ 2015թ.-ի հունիսի 23-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասաբլեայի Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին հետևյալ բովանդակությամբ՝ «2015 թվականի հունիսի 23-ին «Հանուն իրավունքների» լրատվական կայքը հրապարակել է «Լրագրողներին ծեծել են հատուկ հրահանգով» վերնագրով լրատվական նյութը:

Ըստ լրատվական նյութում ներկայացված տեղեկությունների՝ «Այսօր առավոտյան ժամը 5.30- ին Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնող քաղաքացիներին բռնի ուժով ցրելու ժամանակ դաժան բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, որոշ լրագրողների էլ անգամ բերման են ենթարկել։ Գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հատուկ հրահանգով դաժան բռնության և ծեծի են ենթարկվել օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը: Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը:

Բռնություն է գործադրվել նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների նկատմամբ, կոտրվել են նրանց տեսանկարահանող սարքերը։ Բերման են ենթարկվել նաև լրագրող Փայլակ Ֆահրադյանը, լուսանկարիչներ Արսեն Սարգսյանը եւ Կարո Սահակյանին, նաև կոտրվել է վերջինի տեսախցիկը»։

Լրատվական նյութում առկա տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ իր պաշտոնական դիրքը օգտագործելով խոչընդոտել է լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը, որը քրեորեն պատժելի արարք է: Հաշվի առնելով վերոգրյաը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածը, ինչպես նաև ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթներով՝ դիմում եմ Ձեզ՝ բացահայտել հաղորդմամբ ներկայացված հանցագործությունը (հանցագործությունները), քրեական գործ հարուցել, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկել»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ