29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտանբերվել է «Իսլամական պետության»` դեպի թուրքական սահման տանող թունելը

Թուրք-սիրիական սահմանին  մոտ գտնվող Սիրիայի Թել Աբյադ քաղաքում, որը ավելի քան 2 տարի գտնվում էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ, հայնտաբերվել է դեպի թուրքական սահման տանող 500 մետրանոց թունել, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «haberler» լրատվական կայքի`թունելը Թել Աբյադից ձգվում է մինչև թուրք-սիրիական Աքչաքալե անցակետ:

Լրատվական կայքը հայտնում է, որ առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակով է այդ թունելը  օգտագործվում: Թունելի խորությունը 3մ է, բարձրությունը` 1,5մ, իսկ լայնությունը` 1մ:

Հավելենք նաև, որ Թել Աբյադը ԻՊ-ից ազատագրվեց, ԱՄՆ-ի օդային ռմբակոծությունների և Սիրիայի Ազատ բանակին պատկանող Էլ Ֆըրաթի ուժերի կողմից:

Թունելը հայտնաբերվել է, այն ժամանակ, երբ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (ԺԻՋ-YPG )-ը սկսել են որոնողական աշխատանքեր իրականացնել:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ