11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2015

Հերքեք ապատեղեկատվությունը. Շարմազանովի հայտարարությունը

Որոշ ԶԼՄ-երի «բարեխիղճ» աշխատանքը շարունակում է պատուհասել ինչպես լրատվության պրոֆեսիոնալների բարի համբավը, այնպես էլ քաղաքական-հասարակական դաշտը:  Մամուլի հետ իմ երկարատեւ աշխատանքային պրակտիկայում բազմիցս եմ համոզվել` ոմանց սենսացիոն նկրտումների եւ լայքային վազքարշավի բավարարման համար վճարում է ողջ հասարակությունը: «Կռուտիտներով» ռեյտինգ հավաքող, ազատ խոսքը կեղծ դրոշակ դարձրած այս ընկերները` որքան վատ, այնքան լավ սկզբունքով տարածում են չհիմնավորված, […]

ՀԿԾՀ շենքի դիմաց միայն ոստիկաններն են, ակտիվիստները չկան

Քիչ հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կքննարկի ՀՀ տնտեսության եւ հասարակության համար կարեւորագույն նշանակություն ունեցող, վերջին մեկ ամսում հանրային լայն քննարկման առարկա դարձած էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը: Հիշեցնենք, ՀԷՑ-ը դիմել է հանձնաժողովին, և ըստ նախնական տեղեկատվության՝ սակագինը կթանկանա 6.93 դրամով: ՀԷՑ-ի կողմից հրապարակված որոշման նախագծի համաձայն՝ նախատեսվում է էլէներգիայի սակագինը 41,85 դրամից դարձնել 48,78 դրամ: […]

Նոր գլխացավանք կունենա փեսայի պատճառով. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Ըստ թերթի տեղեկությունների՝ ԲՈՒՀ-ի պետական ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Քննությունների արդյուքները բողոքարկող ուսանողները փաստել են, որ տեղի Է ունեցել կոպիտ խախտում: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել են «վեդոմոստները»՝ փաստացի թույլ տալով կեղծիք: Բացակայածներից մեկը […]

Բիբինը գաղտնի նամակով զգուշացրել է. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին մի «գաղտնի» նամակ է գրել: Գրությամբ Բիբինը զգուշացրել է Նազարյանին, որ եթե էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկանա, հնարավոր է Հայաստանում անխափան էլէներգիա չունենանք: «Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների […]

Հայաստանում մահացու վարակ է տարածվում. 4-ամյա աղջնակը մահացել է. Ժամանակ

«Ժամանակ»-ը գուժում է. «Երեկ տեղեկացանք, որ Արմավիրի բժշկական կենտ­րոնի ինֆեկցիոն բաժանմունք է ընդունվել Ջրաշեն գյուղի 4-ամյա աղջիկ՝ ջերմություն, թողություն, փսխում, լուծ ախտանշաններով: Վիճակը գնահատվել է միջին ծանրության՝ սուր աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշումով, սակայն երեկոյան փոքրիկի վիճակը կտրուկ վատացել է: Տեղափոխելով վերակենդանացման բաժանմուք, մասնագետները համապատասխան միջոցներ են ձեռնարկել, սակայն աղջնակի կյանքը փրկել չի հաջողվել: Նշենք, որ երեկ […]

Սերժ Ազատիչը նախագահ , վարչապետ չի դառնալու, իսկ ինչու ոչ. Հրապարակ

«Հրապարակ»-ը մանրամասնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական մոտիվացիան. «Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանին հանդիպած Արա Արշավիրովիչը մեկնել է Մոսկվա այն հստակ որոշմամբ, որ անպայմանորեն հետ է վերադառնալու Հայաստան և միավորելու է քաղաքական դաշտը: Իր ստեղծելիք նոր կուսակցությունը նա կառուցելու է Արամ Գասպարի Սարգսյանի Դեմկուսի վրա, որին միանալու են նաև Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ու […]

Գեներալը՝ ղարաբաղցիներին. Ժամանակ

Ի պատասխան ԼՂՀ ՊԲ արդեն նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի ՀՀ ԳՇ պետի տեղակալի պաշտոնում նշանակման վերաբերյալ «Ժամանակ» -ի հարցին, գեներալ Մանվել Գրիգորյանն ասաց. «Ինչ կա զարմանալու: Գեներալ է, տեղերը ռակիրովկա են արել»: Մ. Գրիգորյանի խոսքով’ բանակում չկա ղարաբաղցի-հայաստանցի հասկացողություն: «Սաղ հայաստանցիներն են Ղարա բաղը ազատագրել, հոմ ղարաբաղցիք չեն ազատագրել: Ըտենց բաներ մի ասեք»:   Օրվա մյուս հրապարակումներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի