18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Նոր գլխացավանք կունենա փեսայի պատճառով. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով` օրերս աղմկահարույց դեպք է գրանցվել Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Ըստ թերթի տեղեկությունների՝ ԲՈՒՀ-ի պետական ավարտական քննությունները անցել են առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության:

Քննությունների արդյուքները բողոքարկող ուսանողները փաստել են, որ տեղի Է ունեցել կոպիտ խախտում: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել են «վեդոմոստները»՝ փաստացի թույլ տալով կեղծիք:

Բացակայածներից մեկը եղել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակից, իսկ մյուսը Երեւանից պետք Է ժամաներ: Երեւանցի հյուրը, պարզվում Է, պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի փեսան է: Ուսանողները հայտարարել են, որ գնալու են մինչեւ վերջ: Սա նշանակում Է, որ Հովհաննես Թոքմաջյանը, իր շուրջ ծավալված աղմկոտ պատմությունները դեռ չավարտված, կարող է նոր գլխացավ ունենալ, այս անգամ արդեն փեսայի պատճառով:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ