16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բիբինը գաղտնի նամակով զգուշացրել է. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին մի «գաղտնի» նամակ է գրել:

Գրությամբ Բիբինը զգուշացրել է Նազարյանին, որ եթե էլէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկանա, հնարավոր է Հայաստանում անխափան էլէներգիա չունենանք: «Ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակին եւ հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաեւ՝ ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը»,- նշված է Բիբինի նամակում:

Ավելին՝ ՀԷՑ գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ եթե ՀԾԿՀ-ն ընդամենը 6,93 դրամով թանկացնելու որոշում կայացնի, ապա իրենց ընկերությունը կդիմի այդ հանձնաժողովին «լիցենզավորված գործունեության իրականացման հնարավորությունը քննարկելու նպատակով»: Այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ը սպառնում է էներգամատակարարման համակարգի գործունեությունը դադարեցնել»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ