02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Ազատիչը նախագահ , վարչապետ չի դառնալու, իսկ ինչու ոչ. Հրապարակ

«Հրապարակ»-ը մանրամասնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական մոտիվացիան.

«Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանին հանդիպած Արա Արշավիրովիչը մեկնել է Մոսկվա այն հստակ որոշմամբ, որ անպայմանորեն հետ է վերադառնալու Հայաստան և միավորելու է քաղաքական դաշտը: Իր ստեղծելիք նոր կուսակցությունը նա կառուցելու է Արամ Գասպարի Սարգսյանի Դեմկուսի վրա, որին միանալու են նաև Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ն ու էլի որոշ կուսակցություններ:

Աբրահամյանը կարծում է, որ անելու է նույն ֆուրորը, ինչ ժամանակին արեց Ռուսաստանից այստեղ «ժամանած», այսօր բանտում գտնվող Արկադի Վարդանյանը: Արա Աբրահամյանն իր քաղաքական բեմելը պատճառաբանում է հետևյալ կերպ. Սերժ Ազատիչն իմ լավ ընկերն է, քանի որ նախագահը որոշել է, որ վարչապետ չի դառնալու, նախագահ չի լինելու, Հանրապետական կուսակցությունից է ղեկավարելու քաղաքական դաշտը, ինչու ես ևս չունենամ իմ կուսակցությունը՝ հմտորեն շրջանցելով Սերժ Սարգսյանի՝ Աժ նախագահ դառնալու «հանգամանքը»:

Արշավիրովիչը նպատակ ունի վերցնել պառլամենտի մեծամասնությունը՝ ներկայացնելով հայաստանյան պրոռուսական դաշտը, կամ էլ դառնալ Աժ նախագահ կամ վարչապետ: Ու սա պարոն Աբրահամյանի ամբողջական «Մարշալ» պլանը չէ, նա պատրաստվում է, մեծամասնություն ունենալու դեպքում, հետ պտտել սահմանադրական փոփոխությունները, եթե խորհրդարանական կառավարման ընտրակարգն ընտրված լինի, և Հայաստանը կրկին դարձնել նախագահական երկիր: Ռուսաստանաբնակ մեր աղբյուրին հարցրինք՝ իսկ Սերժ Սարգսյա՞նն ինչ կարծիք է հայտնել հանդիպման ժամանակ այս ամենի մասին: Ասել է՝ եթե քեզ համար այդ ամենն այդքան կարևոր է, արա, բայց քո խաղերն ուրիշ երկրների «վրայով» մի սարքի. «էս երկու օրն Արա Արշավիրովիչը կհանդիպի ռուսական «բոսերի» հետ ու կիմանա, թե ինչ է անում»»,–գրում է թերթը։

 Օրվա հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ