11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 17, 2015

Օգեւորված /վիդեո/

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հունիսի 16 ին  դիմավորեցին Բաքվից ժամանած Հայաստանի ըմբիշներին: Հիշեցնենք, 66կգ քաշայինների պայքարում Միհրան Հարությունյանը, գետնելով ադրբեջանցի ըմբիշին, նվաճեց արծաթե մեդալը` Բաքվի «Հեյդար Ալիև» մարզապալատում վեր խոյացնելով հայոց եռագույնը:     Տեսանյութը՝ «Կենտրոն» ՀԸ-ի  

Ո՞նց կարելի է խաբեբայի տվյալները հիմք ընդունել. Մարգարյանը՝ Նազարյանին /վիդեո/

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ՀԾԿՀ նիստում նախ անդրադարձավ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի բացակայությանը: Նշենք, որ վերջինս առավոտյան նամակով տեղեկացրել էր, որ չի մասնակցելու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստին: Մարգարյանին սա զայրացրեց, ու նա հայտարարեց, որ սա անհարգալից վերաբերմուն է հանձնաժողովի, հայ ժողովրդի նկատմամբ: Նաև հիշեց, որ Բիբինը չէր ներկայացել ԱԺ լսումների ժամանակ, […]

Սահմանամերձ Չինարիում

      Հունիսի 16-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Տավուշի մարզային կենտրոնի կողմից կազմակերպվել էր «Սոցիալական աջակցության ծրագիր՝ Չինարիի անապահով ընտանիքների համար» ծրագիրը:   ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնի կամավորներն այցելել են սահմանամերձ Չինարի համայնք։ Ընդ որում, դատարկաձեռն չէին գնացել: Նախորդ ծրագրերի ընթացքում գյուղի բնակիչների կողմից բարձրացվել էր համայնքի հյուրասիրությունների սրահը սառնարանով ապահովելու խնդրանքը։ Սրահից տարբեր […]

ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է հարցազրույցի օրվա մասին

Արտերկրում վիզաների ու անձնագրերի տրամադրման համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրները հանգեցրել են վիզայի հարցազրույցի պայմանավորվածությունների չեղարկմանն ու հետաձգմանը։ Այս կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել հետեւյալ նախաձեռնությամբ. հունիսի 27-ը (շաբաթ) բացառության կարգով սահմանել հարցազրույցի անցկացման օր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից. «Մենք կոչ ենք անում բիզնես, տուրիստական, ուսանողական և ոչ […]

Եղանակից

Հանրապետության տարածքում հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում […]

Ձվեր, զուգարանի թղթեր նետեցին ոստիկանների վրա. լրագրողին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին /վիդեո/

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքող ակտիվիստները, որոնց չթույլատրվեց մասնակցել նիստին, ձվեր, լոլիկներ, զուգարանի թուղթ նետեցին հանձնաժողովի մուտքի մոտ պատ կազմած ոստիկանների վրա: Բախումը ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ թեժացավ, քիչ անց ժամանեցին նաև կարմիր բերետավորները:  Բախումների քաշքշոցի արդյունքում վատացավ ակցիան լուսաբանող լրագրողի ինքնազգացողությունը: Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով լրագրողը տեղափոխվեց:  Իրավիճակը շարունակում է լարված […]

Լաս Վեգասի արքան. եզակի ուղի /վիդեո/

Խոշորագույն հայ բարերար, ամերիկահայ ամենահայտնի գործարար եւ Լաս Վեգասի արքա Քըրք Քրքորյանը մահացել է Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում, «Ամերիկայի Ձայնին» հայտնել է գործարարի մամլո քարտուղար Թոմ Ջոնսոնը, որի խոսքով մահը պայմանավորված է բնական պատճառներով: Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքով, Քրքորյանի օգնությունը չէր սահմանափակվում միայն մեկ ծրագրով կամ նույնիսկ մեկ երկրով, նա […]

Հայ մարզիկները Բաքվում՝ ինչ ունենք

Բաքվում շարունակվում են Եվրոպական առաջին ամառային խաղերը: Հունիսի 17-ին մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցումները: Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը գորգ դուրս եկավ 65 կգ քաշային ըմբիշ, 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը: Նա դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այնուհետև մրցասպարեզ դուրս եկավ մեր մյուս ըմբիշը՝ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը, ով 1/8 եզրափակչում 4:0 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի