27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ո՞նց կարելի է խաբեբայի տվյալները հիմք ընդունել. Մարգարյանը՝ Նազարյանին /վիդեո/

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ՀԾԿՀ նիստում նախ անդրադարձավ ՀԷՑ տնօրեն Եվգենի Բիբինի բացակայությանը: Նշենք, որ վերջինս առավոտյան նամակով տեղեկացրել էր, որ չի մասնակցելու էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ նիստին: Մարգարյանին սա զայրացրեց, ու նա հայտարարեց, որ սա անհարգալից վերաբերմուն է հանձնաժողովի, հայ ժողովրդի նկատմամբ: Նաև հիշեց, որ Բիբինը չէր ներկայացել ԱԺ լսումների ժամանակ, ինչն էլ որակեց որպես անարգանք ԱԺ-ի նկատմամբ:

<<Պարոն Նազարյան, դուք ծառայում եք մեր շահերին, այլ ոչ թե ՀԷՑ-ի: Բիբինը արհամարհել է բոլորիս, չի ներկայացել անգամ ԱԺ լսումներին: Ուզում եմ հարց տալ՝ ՀԷՑ-ը 21 դրամով վերցնում է էլեկտրաէներգիա, չարչարվում են բոլորը՝ ատոմակայանը, ՀԷԿ-երը, իսկ ՀԷՑ-ը վաշխառուի նման վերցնում ու ծախսում է միայն ու թանկացնում էլեկտրաէներգիան: Ավելին, Բիբինը ՀԾԿՀ գործողություններն անվանում է աննորմալ գործընթաց:

Ո՞նց կարելի է խաբեբայի տվյալները հիմք ընդունել: Հիմա ուզում ենք հասկանալ՝ 22 միլիարդը հո 22 դրամ չէ՞… Բա, էդ մեքենանները, որ գնել է ճոխ-ճոխ: Ես հասկանում եմ, որ ձեր սիրտն էլ է ցավում, պարոն Նազարյան>>: 

Պատգամավորը նաև հայտարարեց, որ պարզ չի էլի, թե ինչու էն ուզում ժողովրդի հաշվին, այն էլ միայն  35 տոկոսի հաշվին էլ.էներգիայի սակագինը բարձրացնեք: <<Չուզեցիք մեզ հետ խոսել>>,-ասաց Նազարյանը՝ նկատի ունենալով, որ ՕԵԿ խմբակցությունն իրեն չի հրավիրել ԱԺ հանդիպման, ինչպես մյուս խմբակցությունները:  

Ապա Մարգարյանը վեճի բռնվեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյան հետ: Մարգարյանը նախապես հայտարարեց, որ առաջարկ ունի, հնչեցրեց առաջարկը՝ վերանայել սակագինը, կասեցնել թանկացնելու գործընթացը, իսկ Կիրակոսյանն էլ հայտարարեց, թե այդ ելույթում ոչ մի առաջարկ էլ չտեսավ:

<<Դուք պիտի ծառայեք հասարակությանը>>,-ասաց Մարգարյանը:

Նազարյանը պահանջեց ընդհատել երկխոսությունը: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ