Հայ մարզիկները Բաքվում՝ ինչ ունենք
Բաքվում շարունակվում են Եվրոպական առաջին ամառային խաղերը: Հունիսի 17-ին մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի մրցումները:
Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջինը գորգ դուրս եկավ 65 կգ քաշային ըմբիշ, 2013 թվականի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը: Նա դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Այնուհետև մրցասպարեզ դուրս եկավ մեր մյուս ըմբիշը՝ 57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը, ով 1/8 եզրափակչում 4:0 հաշվով հաղթեց բուլղարիացի ըմբիշ Վլադիմիր Դուբովին:
Մեր մարզիկները հաջորդ մրցելույթներում պարտություն կրեցին: 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Գարիկ Բարսեղյանը 6:10 հաշվով պարտվեց ադրբեջանցի Յաշար Ալիևին:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը, 74 կգ քաշային կարգում գոտեմարտող Գրիգոր Գրիգորյանը, պարտվել են Բուլղարիան ներկայացնող ըմբիշներին: