11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2015

Վարչապետն ընդունել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին:  Վարչապետը կարևորել է մեր երկրում նման խոշոր օտարերկրյա ներդրումային ծրագրի իրականացումը, որը  կնպաստի հանքարդյունաբերության զարգացմանը և տնտեսական աճին: Զրուցակիցները քննարկել են ծրագրի աշխատանքների ընթացքին և հետագա քայլերին առնչվող մի շարք  հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորել բնապահպանական կառավարման […]

Այս թեմայում քաղաքականություն փնտրողները Հայաստանի թշնամիներն են

Ռուս զինծառայողին սպանել է իր ռուսաստանցի գործընկերը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է նախօրեին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանությանը եւ դրան հետեւած վերլուծություններին: Առավոտյան,երբ հայտնի դարձավ Գյումրու “Մայր Հայաստան” համալիրի մոտ տեղի ունեցած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության մասին,արդեն կանխագուշակում էի,որ շատ կլինեն քաղաքականացված մեկնաբանությունները…Դա սպասելի էր, քանի որ շատերը մտածում էին,որ այսպես […]

40 մլն դրամանոց շատրվանները չեն գործում. ով է պատասխան տալու

40 մլն դրամանոց շատրվանները չեն գործում: Թե ինչի վրա ծախսվեց այդքան գումարը, դժվար է ասել, բոլոր դեպքերում անզեն աչքով տեսանելի չէ քաղաքապետարանի եւ շատրվանագործի տանջալից աշխատանքը: Մենք մեր քաղաքի փոքրիկ եւ չեղած բյուջեից 40 մլն դրամ օդ նետեցինք, որ գեղեցիկ մի անկյուն ունենայինք Վարդանանց հրապարակում, որ շատրվանները լինեին գունավոր, հավատացինք խոստմանը, թե դրանք նաեւ երգելու […]

Հայ մարմնամարզուհին Բաքվում ոսկե մեդալ նվաճեց

Բաքվում ընթացող Եվրոպական մարզական առաջին խաղերում երեկ կայացան մարմնամարզուհիների թիմային մրցումները: Առաջին տեղը գրավեց ՌԴ հավաքականը, որի կազմում ընդգրկված էր նաեւ հայուհի Սեդա Թութխալյանը:  Թութխալյանը եւ նրա թիմակիցներ Ալիա Մուստաֆինան եւ Վիկտորիա Կոմովան վեց միավորով առաջ անցան ռումինուհիներից, որոնք Բաքու էին ուղարկել երկրորդ կազմը:  

Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը հարձակվել է հայ ակտիվիստների վրա /վիդեո/

Հունիսի 13-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության դիմաց նստացույց կազմակերպած՝ Հայ հեղափոխական Դաշնակցության «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստների վրա հարձակում են իրականացրել հյուպատոսության աշխատակիցները և հենց ինքը՝ գլխավոր հյուպատոսը, գրում է The Horizon Weekly–ն: Հայ երիտասարդների բողոքը մաս էր կազմում այն ընթացիկ միջոցառումների, որոնք անց են կացվում՝ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու Ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը […]

Ծեծել է կնոջը Էրեբունի դատարանի դիմաց

Նախօրեին բռնության դեպք է գրանցվել Էրեբունի դատարանի դիմաց: «Փաստինֆո»-ն տեղեկացնում է, որ 24-ամյա կնոջ ամուսինը ծեծել է նրան՝ ձեռքով հարվածելով դեմքին:  «Քթի, ճակատային շրջանի սալջարդ, արյունազեղում» ախտորոշմամբ կինը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, սակայն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:  

Հայաստանի հետ խաղից հետո Ռոնալդուն տեսաուղերձ է հղել /վիդեո/

Հունիսի 13-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրո-2016-ի ընտրական խաղից հետո Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է տպավորություններով՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր ոգեւորել են իր թիմին: Հիշեցնենք, Պորտուգալիայի հավաքականը 3:2 հաշվով հաղթանակ էր տարել Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ:  Տեսանյութը՝ այստեղ:   

Անօրեն տնօրենի մեջքը մարզպետը չէ

Տեղեկացնեմ մեր հասարակությանը, որ Արարատի մարզպետ պարոն Աբրահամյանի հրամանով աշխատանքից ազատվել է մարզի Նոր կյանք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանը: Ազատման հրամանի հիմքում դրված են ԿԳՆ Կրթության պետական տեսչության կողմից դպրոցում իրականացված ստուգումների արդյունքները, ըստ որոնց, մասնավորապես, տնօրենի հավաստագրման վերապատրաստում անցնելու համար Արամ Ստեփանյանի ներկայացրած որոշ փաստաթղթերում առկա է կեղծիք՝ չի բավարարում վերջին 10 […]

Գյումրեցու պատասխանը ՀԵՑ-ը թող տա. Սուքիաս Ավետիսյանը ճշմարտության կողմն է

«Խնդիրը մեկն է, մենք պետք է հասկանանք, որ համակարգը պետք է փրկենք այս թանկացումով, կամ ինչ-որ տեղից պետք է այս գումարը գտնենք ու այս թանկացումը չլինի: Ես չեմ պաշտպանում ՀԵՑ-ին ու իրականության կողմն եմ»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Ավետիսյանը նկատեց, որ ցանկացած ընտանիքի համար այս թանկացումը բեռ է ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի