11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 16, 2015

Ես ինչքան հայ եմ, նույնքան էլ հրեա …

Ես հայի անուն ունեմ, որն ստացել եմ հայերի մեծամասնության պես՝ ծնվել եմ դրանով։ Անվան հետ նաեւ պատմություն կա միահյուսված. պապիս պապերը 20-րդ դարասկզբին Արտաշատի՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաքներից մեկի հոգեւորականներից էին։ Իմ մեջ, սակայն, այլ արյուն եւս կա, որն անվանս մեջ չի արտացոլվում։ Ես ինչքան հայ եմ, նույնքան էլ հրեա՝ մորական պապիս ընտանիքը սերում էր ներկայիս […]

Միտք չունեմ կրկին ծեծ ուտելու. «Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը ՀԾԿՀ–ի մոտ չի լինի/վիդեո/

Վաղը, ժամը 11:00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի (Սարյան փող., 22 շենք) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ էլերկտրաէներգիայի թանկացման համար, սակայն այս ակցիային ի զարմանս շատերի «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի միանա, նրանք վաղը ընդհանրապես բողոքի ակցիա չեն իրականացնի։ Հիշեցնենք, որ վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշելու […]

Ինչ է լինելու Ժաննա Ֆրիսկեի որդու հետ մոր մահից հետո

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը` Վլադիմիր Ֆրիսկեն, լրագրողներին պատմել է, որ ներկայումս Ժաննայի 2-ամյա որդին` Պլատոնը, հոր` հաղորդավար Դմիտրի Շեպելեւի հետ Բուլղարիայում է: «Երեխան իհարկե պետք է հոր հետ մնա: Եթե նա տղային մեզ տա, թույլ տա, որ դաստիարակենք, իհարկե, կօգնենք: Երեխան միայնակ չի մնա»,- ասել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին մահացել է ռուս հայտնի երգչուհի […]

Սպասենք՝ վաղը

Վաղը՝ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է գումարելու, որտեղ քննարկելու եւ ընդունելու է ՀՀ-ում էլէներգիայի սակագինը բարձրացնելու հարցը: Նույն նիստում հանձնաժողովը վերանայելու է նաեւ մի շարք էլեկտրակայաններից առաքվող էլէներգիայի գնման գները:  Հիշեցնենք, որ արդեն բարձր մակարդակով հայտարարվել է, որ էլէներգիայի սակագինը կբարձրանա 6,93 դրամով՝ 1 կվտ/Ժամի համար:   

Ես չեմ կասկածում հայ ղեկավարության անկեղծությանը, բայց…Վրաստանի դեսպանը հուզվեց/վիդեո/

Այսօր, մի խումբ քաղաքացիներ միանալով ֆեյսբուքյան նախաձեռնությանը հարգանքի տուրք մատուցեցին երեկ՝ հունիսի 15-ին Վրաստանում տեղի ունեցած ահավոր ողբերգության զոհերի հիշատակին: Քաղաքացիները Վրաստանի դեսպանատան մոտ մոմավառության և ծաղկեդրման արարողությունից հետո իրենց ցավակցությունները ամրագրեցին Վրաստանի դեսպանատան ցավակցությունների գրքում: Ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ, լրագրող  Գայանե Առուստամյանը բոլորի անունից ցավակցական խոսք հղեց դեսպանատան բակում քաղաքացիներին շնորհակալություն հայտնելու եկած՝ Հայաստանում Վրաստանի […]

Պահանջում ենք, որ բոլոր տեսախցիկների և արագաչափերի հետ կապված տուգանքները չեղյալ համարվեն.պայքարը թեժանում է

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն ակտիվորեն սկսել է իր պայքարը` տեսախցիկները վերացնելու, տուգանքների ամբողջական համաներում սահմանելու, ապահովել մատչելի երթևեկություն պահանջներով։ Այսօր Մերգելյան ինստիտուտի մոտից ավտոերթով շարժվեցին դեպի Ճանապարհային ոստիկանության շենք։ Նախաձեռնող խմբի անդամ Արսեն Պետրոսյանի խոսքով՝ ավտոերթը ոստիկանությանն իրազեկելու նպատակով է կազմակերպվել։ «Պահանջում ենք, որ բոլոր տեսախցիկների և արագաչափերի հետ կապված տուգանքները չեղյալ համարվեն, տեսախցիկները վերացվեն։ […]

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև մանկապարտեզների նորոգման աշխատանքները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի  շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է թիվ 162 մանկապարտեզ, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առավել հարմարավետ պայմաններ կապահովվեն  շուրջ 200 փոքրիկների համար: Շնորհակալություն հայտնելով երկար սպասված ծրագիրը կյանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի