11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 12, 2015

Բաքվում ավստրիացի մարզիկներին վրաերթի են ենթարկել /վիդեո/

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Բաքվի օլիմպիական ավանի տարածքում ավտոբուսը վրաերթի ենթարկում ավստրիացի մարզիկներին: Հունիսի 11-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել էր 3 մարզիկ, որոնց տեղափոխել էին հիվանդանոց, հայտնում է Sputnik.az-ը:  

Ողբերգություն. Վեդի գետից դուրս են բերել 9-ամյա եւ 7-ամյա եղբայրների դիերը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղբայրներ են և գետում լողալիս են եղել: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության […]

Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին

Օմբուդսմենը վերահաստատել է, որ  ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքներիիրականացումը, նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու ևկասկածները փարատված չլինելու հետևանք են: Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը,որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը:  Նման հանձնաժողովը, պահպանելով քրեական դատավարության բոլոր պահանջները, առանձին-առանձին կուսումնասիրեր քրեական գործերը և խորհրդակցական  բնույթի առաջարկություններ կներկայացներ հանրությանն ու համապատասխանմարմիններին՝ քննությունը փակուղային վիճակից  դուրս բերելու համար: Առաջարկը, ցավոք,դեռևս չի ընդունվել առանձին քաղաքական ուժերի ու որոշ պետական պաշտոնյաների կողմից, ինչն էլ հանգեցրել է նմաներկարատև և անցանկալի հետևանքների: Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողների հետ քննարկվել են խաղաղ ակցիաների անցկացման հետ կապվածհարցերն ու խնդրի շուրջ եղած մտահոգությունները:  Ծնողներն իրենց հերթին հայտնել են, որ ստացել են Օմբուդսմենիկայացրած խախտման որոշումը, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել 2015թ. փետրվարի 11-ին նրանց հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների գործողություններին:   Օմբուդսմենի որոշման մեջ նշվել էր, որ նույնայդ տարածքում մի շարք դեպքերում նույն անձանց կողմից անցկացվել են հավաքներ, որտեղ նրանք դրսևորել եննույնանման վարքագիծ, արտահայտել նույն պահանջները, սակայն հավաքները չեն դիտարկվել որպես պետականմարմնի բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա իրականացվող ակցիաներ:  Նմանհիմնավորմամբ Օմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել էր ոչ իրավաչափ և գտել, որ խախտվելեն զոհված զինծառայողների ծնողների իրավունքները: Զինծառայողների ծնողների հետ համաձայնեցվեց նրանց խնդիրների հետ կապված աշխատանքներըշարունակել Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալի և արագ արձագանքման վարչության հետ: Հանդիպման ավարտին Օմբուդսմենը վերահաստատեց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել ծնողներին իրենցսահմանադրական բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:  Օմբուդսմենի աշխատակազմ    

Նոր կարգ ՔԿՀ-ներում

ՀՀ արդարադատության նախարարության  կողմից ձեռնարկված նոր բարեփոխումները քրեակատարողական համակարգում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը շարունակում է ձեռնարկել է քայլեր, որոնք ուղղված են ՀՀ արդարադատւթյան նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց տրվող սննդի մատակարարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը: ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2014թ. հունիսի 11-ին ընդունված հրամանով համապարփակ իրավական կարգավորում են ստացել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդով ապահովման հետ կապված հարաբերությունները […]

Բիբինը ո՞վ դառավ, որ …

«Ես հրավիրել եմ Բիբինին: Երեք անգամ պաշտոնապես ծանուցել եմ նրան, որ ներկայանա խորհրդարան: Ես Ձեզ կտրամադրեմ նրա պատասխան նամակի կրկնօրինակը»,-այսօր ԱԺ-ում ընթացող լսումների ժամանակ հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Ընդառաջ գնալով պատգամավորների պահանջին` Այվազյանը բարձրաձայն ընթերցեց  Բիբինի պատասխանը: «Ես դոգմատիկ մտածողության տեր մարդ եմ ու շոուների սիրահար չեմ»,-պատասխանը կարդալուց հետո ասաց […]

Առանց Րաֆֆի Հովհաննիսյանի

Երեկ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայում «Ժառանգութան» պատվիրակներից կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը հանդիպեցին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ պարոն Ակսել Ֆիշերի (Գերմանիա, ԵԺԿ), պարոն Ալան Միլի (Միացալ թագավորություն, Սոցիալիստների խումբ) եւ պարոն Բաս Քլեյնի (Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական  Վեհաժողովի Մոնիթորինգային բաժանմունքի փոխնախագահ) հետ: Քննարկվեցին Հայաստանում հնարավոր Սահմանադրական բարեփոխումների հիմնախնդիրները, […]

Հայտարարություն զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու վերաբերյալ

2015 թ-ի հունիսի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ-ի հունվարին զինվորական ծառայության զորակոչված իր որդու՝ Ա. Բ-ի մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել: Տվյալ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ: Զինծառայողի հայրը, դիմել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի […]

ԼՂՀ վարչապետն այցելել է սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ,հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով: Վարչապետի առաջին կանգառը եղել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցությանե հիմնադրամի՝ Ասկերանի մթերման կետում, որտեղ այս օրերինընդունվում է գարու բերքը: Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է կատարվող աշխատանքների մասին: Ասկերանի վարչակազմիղեկավար Սերգեյ Գրիգորյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի